«Արդեն ներվ չի մնացել, մենք մարդկանց հանելու ենք փողոցներ». Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

14/06/2016

ԱԺ-ում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինչպես նախկինում ոստիկանությունում էին մարդկանց ծեծում, խոշտանգում ու ցուցմունք կորզում, հիմա կառավարությունն է նույն ձեւ հարկային ծեծ տալիս քաղաքացիներն. «Պլան եք կատարում՝ ջարդելով, ծեծելով, խոշտանգելով, ուրիշ տարբերակ չունեք: Մյուս խոշոր տնտեսվարողների էլ, ում մասին անընդհատ խոսում եք, որ կա ստվեր, ՀՀ-ում ստվեր չկա: Ստվերը նա է, որ փնտրում եք, չգիտեք որտեղ է: ՀՀ-ում գիտեք որտեղ է, էդ մարդկանց չեք կարողանում հարկեք, չեք կարողանում ասել՝ էս ապրանքը մենակ դու չպիտի բերես, բոլորը պետք է կարողանան բերել: Մեր մոտ ստվեր չկա, անգիր գիտեք, թե ինչը որտեղ է գտնվում»: Նա առաջարկեց՝ ԵՏՄ եք մտել, գոնե հարկային տոկոսները հավասարեցրեք. «Բելառուսը 13 տոկոս է, Մոլդովան՝ 18 տոկոս: Ամեն ինչ արվում է, որ մենք մեր երկրում չկարողանանք հանգիստ ապրել: Խոշորին թողել եք, ընկել եք փոքր ու միջինի հետեւից: ՀՀ-ում մնացել են սուպեր հայրենասերները, դուք հիմա ընկել եք էդ սուպեր հայրենասերների հետեւից: Վարկ ունեմ բանկում, վարկիս հաշվի վրա գումար եմ մուծել, որ բանկը քաշի, զանգել են, ասւմ են՝ ԴԱՀԿ-ն հաշվի վրա արգելանք է դրել, եկեք ձեռքով մուծեք, մինչեւ տենաք ինչ է: Ես էլ ոչ մի նամակ չեմ ստացել ԴԱՀԿ-ից: Էդ հլը ես, որ իրավագիտության մագիստրոս եմ, Փաստաբանների պալատի անդամ, ԱԺ պատգամավոր, պատկերացնո՞ւմ եք սովորական մարդկանց ինչ օրն են գցում: Սա ձեր ստեղծած համակարգի արդյունքն է»: Էդմոն Մարուքյանը հեգնեց, որ ասում են, թե հարկերից մարդիկ չեն արտագաղթում. «Ասում են՝ մարդ կա՝ գնացել ա Ֆրանսիա, որտեղ հարկերն ավելի բարձր են, եթե հարկային բեռից են արտագաղթում, հո չի՞ գնա Ֆրանսիա: Էդ աբսուրդ բաները որտեղի՞ց եք գտնում ստեղ ասում, էդ ի՞նչ ասելու բան ա: Չգիտեմ, արդեն ներվ չի մնացել: Էս ամեն ինչի դեմն առնելու ուժ, եռանդ, մոտիվացիա չի մնացել»: Էդմոն Մարուքյանը կառավարությանը խոստացավ, որ իրենց կուսակցության անդամներով այս Հարկային օրենսգիրքը տապալելու են. «Գիտեք, մեր կուսակցության մի մասը ժամանակին պայքարում էր «Դեմ եմ» շարժման շրջանակներում, բավականին հմուտ, գրագետ, մասնագիտացած գիտեն: Ասում եք՝ քննարկենք, մենք մարգինալ չենք, բայց ի՞նչը քննարկենք: Մենք մարդկանց հանելու ենք փողոցներ եւ էս օրենսգիրքը պետք է տապալվի: Ովքեր եղան հակառակ կողմում, պետք է տապալվեն էս օրենսգրքի հետ: Վերցրեք տարեք էս օրենսգիրքը»:
Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ, Տեսանյութեր