Էդմոն Մարուքյանն առաջարկեց Վիգեն Սարգսյանին արագաչափերի եկամուտները ուղղել պաշտպանության ոլորտ

11/11/2016

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու  մասին» օրենքի նախագծիծը: Օրինագծի համաձայն՝ առաջարկվում է բնակչությանը՝ անկախ աշխատավարձի չափից ամսական 1000 դրամի մասնաբաժին հատկացնել բանակին:

Նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկեց արագաչափերի եկամուտներն ուղղել ոլորտին: Նախարարն ասաց, որ երկու ձեռքով կողմ է:

«Եթե օգնեք անենք, շնորհակալ կլինեմ: Ես երկու ձեռքով կողմ եմ: Որևէ առարկություն չունեմ այս գաղափարին, բայց չեմ կարծում, որ սա կարող է փոխարինել առաջարկվող ծրագրին: Ես համարում եմ, որ սա կարևոր քայլ է։ Իմ խնդիրն է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձը ստանալիս մտածի առաջնագծի տղաների մասին: Կարող է ասեք, որ սա չափից ավել ռոմանտիկ է, պաթետիկ է, բայց պաշտպանության ու անվտանգության գործում գաղափարախոսությունն ունի կարևորագույն դեր: Դուք կարող եք քննադատել կամ համաձայնել իմ քաղաքականության հետ, բայց իմ մոտեցումը սա է»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

1in .am

Բաժին: featured, Ելույթներ ԱԺ-ում, Մամուլ, Տեսանյութեր