Եթե իշխանական պատգամավորները զենք ունեն, թող դա ունենան նաեւ ընդդիմադիրները. Մարուքյան

29/11/2016

Եթե իշխանական պատգամավորները զենք ունեն, թող դա ունենան նաեւ նրանց ընդդիմադիր գործընկերները։ Այս մասին նոյեմբերի 29-ին՝ ԱԺ–ում «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրինագիծը ներկայացնելիս, ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Իշխանական պատգամավորները զենք ունեն… բոլոր գիտեն։ Ընդ որում, օրինական կերպով, դա նրանց բարձրաստիճան պաշտոնյաներն են նվիրում։

Իսկ ընդդիմադիր պատգամավորները զենք չեն կրում, եւ քիչ չեն դեպքերը, երբ նրանց վրա հարձակվել են մուտքի մոտ, ծեծել կամ նման մի բան։ Իսկ եթե նրանք իմանան, որ այդ մարդու մոտ զենք կա, նրանք զգույշ կլինեն։ Պատգամավորը պետք է պաշտպանված լինի։ Քանի որ նոր սահմանադրությամբ խորհրդարանը կլինի միակ հանրապետական մարմինը, որը ընտրվելու է անմիջապես ժողովրդի կողմից»,– ասել է Մարուքյանը։

Աղբյուր՝ news.am

Բաժին: featured, Մամուլ