Էդմոն Մարուքյանը պայման է դրել, թե որ դեպքում կստորագրի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու թղթի տակ

15/11/2012

Aravot.am-ը անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից կազմակերպված ստորագրահավաքի մասին՝ արտահերթ նիստ հրավիրելու եւ բարեփոխելու մի շարք օրենքներ՝ նախագահական ընտրություններին ընդառաջ: Նա պատասխանեց, որ ինքը դեռեւս Պետական-իրավական հանձնաժողովի նիստում արտահայտել է իր բացասական կարծիքը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված. «Ես առաջարկել եմ հանել այդ մասը, հանել այդ պահանջը»: Մեր դիտարկմանը, որ այդ նախաձեռնությունը միայն մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին չէ, քայլ է՝ արդար, ազատ ընտրություններ անցկացնելու համար՝  Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ինքն առաջարկել է հանել այդ մասը եւ միայն այդ դեպքում կմիանա ստորագրահավաքին: Էդմոն Մարուքյանին մերժել են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուրը` http://www.aravot.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ