Պետական եկամուտների կոմիտեի նոր աշխատելաոճի մասին

29/05/2018

ԱԺ Ելք պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

Խոշոր հարկատու «ԱՎԵՍՏԱ» ընկերության ներկայացուցիչ Գոռ Չոբանյանի խնդրանքով մեկ շաբաթ առաջ դիմել էի ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ լուծելու համար ընկերության նկատմամբ տևական ժամանակ ձգվող հարկային տեռորի հարցը: Այդ ապօրինության վերաբերյալ արդեն մեկ անգամ ավելի վաղ դիմել էի նախորդ կառավարությանը, որը որևէ քայլ չէր ձեռնարկել՝ շտկելու համար հարկային մարմնի կողմից իրականացվող անօրինական ճնշումները: Այսօր ստացել եմ պարոն Անանյանի պատասխանը, իսկ մի քանի օր առաջ նաև ընկերության ներկայացուցչի շնորհակալությունը: Ուրախ եմ, որ խնդիրն օպերատիվ լուծվում է՝ շնորհիվ բարեխիղճ և պրոեսիոնալ կառավարման, նաև՝ պատգամավոր – գործադիր իշխանություն համագործակցության:

Աղբյուր՝ http://irakanum.am/

Բաժին: featured, Մամուլ