Ո´չ այսօր, ո´չ հիմա,ո´չ այս Հայաստանում
«Քաղաքական ուժերը միշտ էլ կոնսուլտացիաներ արել են, իսկ ընտրություններից առաջ կոնսուլտացիաներ անելը դա նրանց ակտիվության գործունեության մեջ է մտնում: Քաղաքական ուժերը հենց նրա համար են, որ կոնսուլտացիաներ անեն, դիրքորոշումներ ճշտեն, հասկանան, թե մեկը մյուսի հետ ունե՞ն ճանապարհ ացնելու, թե՞ ոչ, միշտ էլ կոնսուլտացիաները ողջունելի մեթոդ են քաղաքական գործունեության մեջ»,-քաղաքական ուժերի միջև ընթացող խորհրդակցությունների մասին galatv.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, անկուսակցական Էդմոն Մարուքյանը:
Հարցին`համամի՞տ է արդյոք Մարուքյանը այն կարծիքի հետ, որ դրանք զուտ քաղաքական գործունեության իմիտացիներ են, քաղաքական խաղեր են, Մարուքյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող կողքից ասել` խա՞ղ է, թե՞ խաղ չէ, ես մի բան գիտեմ, որ կոնսուլտացիաներ են ընթանում և որի արդյունքում պետք է դիրքորոշում արտահայտվի ապագա նախագահական ըտրությունների վերաբերյալ, թե որքանով է դա լուրջ, ժամանակը ցույց կտա»:
Խոսելով երկրի կառավարման համակարգի մասին`Մարուքյանն ասաց, որ դեմ չէ խորհրդարանական կառավարմանը, սակայն, ըստ նրա, այժմ հարմար ժամանակ չէ այդ մասին մտածելու:
«Ո´չ այսօր, ո´չ հիմա, ո´չ այս Հայաստանում, որ մենք ունենք, որովհետև մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ, որոնց խորհրդարանական կառավարման տեսանկյունից մենք չենք կարող դիմակայել: Եվ այս առումով, կարծում եմ, պետությունը պետք է ճանապարհ անցնի: Առաջին հերթին խորհրդարանը պետք է ճանապարհ անցնի, դիվանագիտությունը պետք զարգանա, խորհրդարանական ավանդույթներ պետք է լինեն, պառլամետարիզմը պետք է մեր մոտ լինի, նոր հետո քննարկենք խորհրդարանական կառավարման հարցը»,-ասաց Մարուքյանը:
Աղբյուրը` http://www.galatv.am/news/view/edmon-maruqyan_2411.html
Բաժին: Մամուլ