Քաղաքական ենթատեքստ չկա, ուզում ենք բարձրացնել խմբակցությունների դերը. Էդմոն Մարուքյան

20/02/2019

Պարոն Մարուքյան, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթաց եք նախաձեռնել ։

-Այո, սահմանադրական փոփոխությունների նախագիծը, հիմնավորումներն ու համապատասխան գրությունն ուղարկել եմ Ազգային ժողովի նախագահին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և սպասում եմ, որ ուսումնասիրեն։ Կարծում եմ՝կոնսուլտացիաներ կանենք և դրանից հետո միայն կդնենք շրջանառության մեջ։

Կբացատրե՞ք առաջարկվող փոփոխությունների էությունը։

Խորհրդարանական մակարդակում քիչ բան կարող ենք փոխել։ Հիմնավորել ենք, որ ԱԺ վերջին ընտրություններից հետո խորհրդարանական մեծամասնությունն ունի սահմանադրական մեծամասնություն և կախված չէ մյուս խմբակցությունների անգամ մեկ պատգամավորի ձայնից։ 6-րդ գումարման խորհրդարանում, օրինակ, Հանրապետական կուսակցությունը կախվածության մեջ էր Դաշնակցությունից, ունեին կոալիցիա և կարողանում էին ապահովել անհրաժեշտ ձայները։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունն ունի 88 մանդատ և առանց ընդդիմության կարող է փոխել կամ ընդունել սահմանադրական ցանկացած օրենք, նշանակել առանցքային պաշտոնյաների։

Խորհրդարանը կարող է փոփոխություններ կատարել Սահմանադրության հոդվածներից միայն որոշներում: 3 առաջարկ ենք ներկայացնում՝ խորհրդարանական խմբակցությանը տալ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու, հրատապ թեմայով քննարկումներ նախաձեռնելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք։ Այս ամենը գործող կարգով կատարվում է անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքելու դեպքում։ Ես կցանկանայի, որ խմբակցությունը նաև քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք ունենար, բայց այս առաջարկը փաթեթում ներառել չենք կարող, որովհետև Սահմանադրության մեջ այդ հոդվածը հանրաքվեի միջոցով փոփոխվողների մեջ է։

-Փաստորեն, բոլոր առաջարկները վերաբերում են խմբակցությունների լիազորություններին:

Այո։ Սա նվազագույնն է, որ Սահմանադրության մեջ հնարավոր է փոխել խորհրդարանական մակարդակում։

Ի՞նչ արձագանք եք սպասում ձեր գործընկերներից։

-Կարծում եմ՝ մեր առաջարկները քաղաքական վտանգ չեն ներկայացնում և քաղաքական որևէ ենթատեքստ չունեն։ Նվազագույն քայլեր են, որ խմբակցությունը պետք է անի, բայց չի կարող, քանի որ իրավունք չունի Սահմանադրությամբ։ Նայեք, խմբակցությունը իրավունք ունի վարչապետի թեկնածու առաջադրել, բայց Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունի։ Իմ կարծիքով, խմբակցությունը՝ որպես առանձին ինստիտուտ, պետք է ՍԴ դիմելու իրավունք ունենա։

Սահմանադրական փոփոխությունների ծրագիր ունի նաև խորհրդարանական մեծամասնությունը։ Դուք այս քայլով փորձում եք առա՞ջ անցնել։

Իրենց ծրագիրը, կարծում եմ, հանրաքվեով արվող փոփոխությունների համատեքստում է, չնայած որևէ դրույթի, որևէ նյուանսի ծանոթ չեմ։ Որքան հասկացել եմ հարցազրույցներից, խոսքը խորհրդարանական մակարդակից դուրս կատարվողփոփոխությունների մասին է։ Մենք պարզապես ուզում ենք ընդլայնել ֆրակցիաների լիազորություններըբարձրացնել նրանց դերը և վերահսկողության ավելի մեծ հնարավորություններ տալ նրանց:

Ի դեպ, ՀԱԿ-ի առաջարկը փորձագիտական շրջանակների կողմից դիտարկվեց որպես վտանգավոր։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

մ կարծիքն արդեն հայտնել եմ և պնդում եմ, որ Հայաստանը դեռևս չի անցել ամբողջական խորհրդարանական կառավարմանև պետք է առաջ գնալ։ Իսկ առաջարկվող մոտեցումը՝ անցումը կիսանախագահական համակարգին, հետքայլ է։

Ի՞նչ եք կարծում՝ նախագահի լիազորությունները պե՞տք է ընդլայնել։

րոշակի առումով՝ այո։ Որոշ իրավունքներ պետք է վերադարձնել նախագահին, օրինակ, համաներում հայտարարելու ու այլ իրավունքներ։ Զուգահեռաբար խորհրդարանի դերն էլ բարձրացնելով՝ կունենանք ռեալ խորհրդարանական երկիր, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, բայց ամբողջ գործադիր իշխանությունը գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո: Եվ ոչ թե որոշ մարմիններ այդ վերահսկողության ներքո են, որոշները՝ ոչ։ Աբսուրդ է։

Իսկ վարչապետի լիազորությունները պետք է նվազե՞ն։

Վարչապետի լիազորությունները ոչ թե պետք է նվազեն, այլ խորհրդարանի կողմից վերահսկելի դառնան։ Վարչապետը պետք է ունենա հակակշիռ, որն այժմ չունի։

Դուք առաջարկում եք ԱԱԾ-ին, Ոստիկանությանը տալ նախարարության կարգավիճակ, իշխանությունը հակադարձում է, թե այդպիսով այդ կառույցների ղեկավարների պաշտոնները կդառնան քաղաքական, ինչը հղի է վտանգներով։

յդ փաստարկով նվազեցվում է, օրինակ, պաշտպանության նախարարության դերը։ Պաշտպանության նախարարի պաշտոնըքաղաքակա՞ն է, եթե քաղաքական է, ՊՆ-ն քաղաքականացվա՞ծ է։ Բնավ՝ ոչ։ Բայց պաշտոնը քաղաքական է, որովհետև, այո, ոլորտի համար մեկը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի։ Այն կօգտագործվի քաղաքական նպատակներով, եթե լինի անվերահսկելի։

Վարչապետն ասաց՝ եկեք, քննարկենք, եթե կա խնդիր, լուծենք։

Եթե ուշադիր եք եղել, միայն Ոստիկանության մասով ասաց։ Իսկ դա կիսալուծում է ։ Բացի դրանից՝ մեզ երբևէ չեն հրավիրել որևէ բան քննարկելու։ Եթե հրավիրեն, կգնանք։

 

Աղբյուրը՝ http://www.parliamentmonitoring.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ