ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

22/02/2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանը եւ Արկադի Խաչատրյանը փետրվարի 22-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը: Ընդգծվել է երկկողմ քաղաքական օրակարգում միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը:

Նշվել է, որ երկու երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ ընդլայնելով համագործակցությունը նաեւ միջազգային հարթակներում:

Աղբյուրը՝ www.parliament.am

 

Բաժին: featured, Պաշտոնական