ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ
ՀՀ Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները սեպտեմբերի 5-ին հանդիպել են ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենսիի (նստավայրը Թբիլիսի) եւ մեր երկրում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարեւորել է հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության մակարդակը, արժեւորել միջխորհրդարանական համագործակցության փոխգործակցությունը միջազգային կառույցներում:
Լատվիայի Հանրապետության դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վստահեցրել, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները, միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:
Աղբյուրը՝ Parliament.am
Բաժին: featured, Պաշտոնական