Չորս տարի կարող եմ դեմ քվեարկել, դրանից վանաձորցու խնդիրը կլուծվի՞

30/08/2013

Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

-Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներնայս օրերին քննարկում են  Բյուջե 2012 –իկատարման  հաշվետվությունը: Քննարկումների ժամանակ պատգամավորներն այն ոգևորությունը չեն ցուցաբերում, ինչպես նախկինում էր: Ինչո՞վ եք դա բացատրում:

-Ճիշտն ասած, ես էլ եմ դա նկատել: Հիշում եմ, երբ նոր եկանք խորհրդարան, 4-րդ գումարման ԱԺ-ն չէր հասցրել քննարկել կատարողականը ու դա մնացել էր մեզ նվեր նախորդ գումարման խորհրդարանից: Բայց քննարկեցինք ու շատ ակտիվ: Եվ այդ ակտիվության երկու բացատրություն ունեմ. բոլորս նոր էինք ու խայծ կար, էնտուզիազմը դեռ չէր նվազել և երկրորդ հանգամանքը՝ նախընտրական շրջափուլ էր ու սպասվում էին նախագահական, Երևանի ավագանու ընտրություններ: Իսկ հիմա ընտրություններ չկան, որ դրանք օգտագործվեն ընտրությունների թեմայով՝ PR-ի համար: Նախկին քննարկումների լարվածությունը կամ աուրան չկա այս քննարկումներում:

-Ձեր նշած լարվածությունը  նախկինում և միշտ էլ ընդդիմությունն է բարձր պահել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է հիմա պասիվ ընդդիմությունը:

-Ես, ճիշտն ասած, չգիտեմ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարողականի քննարկման ժամանակ, որի նիստը ես էի վարում, քննարկմանը մասնակցում էր ընդամենը երեք պատգամավոր՝ 2-ը Հանրապետական խմբակցությունից, իսկ մեկը՝ այլընտրանքից:

-Ի տարբերություն բյուջեի կատարողականի՝ կառավարության գործունեության ծրագիրը բավական բուռն քննարկվեց քառօրյա նիստերի ընթացքում: Հանրապետական խմբակցությունիցնույնիսկ հայտարարություններ հնչեցինթե ագրեսիվ ու չար մթնոլորտ է խորհրդարանումԴուքի՞նչ տպավորություններ ստացաք:

-Քննարկումները չարի ու բարու չեմ բաժանի: Ես հետևյալ տպավորությունն եմ ստացել. եթե մարդը չկարդար այդ ծրագիրը և ուղղակի հետևեր այդ քննարկումներին, կմտածեր, որ կառավարությունն Ազգային ժողով հրեշավոր փաստաթուղթ է ներկայացրել: Մյուս կողմին լսելով  էլ կարելի էր կարծիք կազմել, թե  իդեալական փաստաթուղթ է, որը խոցելի տեղեր չունի: Ես պնդում եմ, որ այս անգամվա ծրագիրը խորհրդարանի շենք մտած ծրագրերից ամենալավն էր: Բայց կային նաև թերություններ՝ ծրագիրը չէր պատասխանում «ինչպես» և «երբ» հարցերին: Ինչ էլ լինի, ես մոնիտորինգի եմ ենթարկելու կառավարության ծրագիրը. երբ բերեն 2014 թվականի բյուջեն, նայելու եմ ծրագիրը, նայելու եմ բյուջեն ու հասկանամ,  թե օրինակ ծնելիությունը խթանելու համար ինչ են արել, ինչ է փոխվել:

Ասում եքոր լավ ծրագիր էիսկ քվեարկելուց առաջ ասացիքոր կողմ եք քվեարկելու,որովհետև վարչապետը խոստացել է Վանաձորի խնդիրները լուծելՏպավորություն ստեղծվեց,թե կողմ եք եղել՝ Վանաձորը փրկելու համար:

-Չէ, փրկելուց հեռու եմ և այդպիսի հռետորաբանությունից չեմ օգտվում: Վարչապետին ուղղված իմ հարցերը նախ տեղական խնդիրների մասին էին, որովհետև ես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եմ, իսկ հետո միայն՝ համապետական խնդիրներ: Ես վարչապետին ասացի, որ այն համագործակցությունը, որից խոսում է, չի ստացվում: Իմ ելույթից հետո մենք վարչապետի հետ առանձնազրույց ունեցանք, որի ժամանակ դետալացված, մանրամասն խոսեցինք իմ ընտրատարածքի խնդիրներից: Մեծամասնականով ընտրված պատգամավորները իրենց տարածքում խնդիրները լուծելու երկու ճանապարհ ունեն. 1-ինը՝ եթե դոլարով միլիոնատեր ես, ապա դրանք լուծում ես քո փողերով՝ չդիմելով կառավարությանը, իսկ 2-րդ տարբերակը՝ երբ  դասական պատգամավոր ես, որն ապրում է իր աշխատավարձով, ապա խնդիրները պետք է փորձես լուծել կառավարության միջոցով՝ նրան վերահսկելով, նրա առջև խնդիրներ դնելով:

Վարչապետի հետ հանդիպումը ազդե՞ց  Ձեր քվեարկության ելքի վրա:

-Ինչ-որ տեղ՝ այո, այո 50/50 ազդեց: Ես իմ ելույթում ասել եմ, որ միակողմանի համագործակցության պատրաստ չեմ, այսինքն, եթե  ծրագրին աջակցում եմ, ուրեմն կառավարությունն էլ պետք է աջակցի իմ ծրագրերին տեղական մակարդակում: Հիմա սա պրոյեկտենք քաղաքական ուժի վրա. նրանք մոտավորապես նույն բանն են ուզում: Մենք առանձին քննարկման ժամանակ հասանք մի կետի ու պայմանավորվեցինք իրար հետ համագործակցել առանձին հարցերի շուրջ: Եթե ես որպես պատգամավոր ունեմ գոնե 0.1 տոկոս հնարավորություն ստեղծելու համագործակցություն կառավարության հետ ու նրա միջոցներով խնդիրներին լուծում տալու, ես դա չեմ կարող չանել: Ես չեմ եկել այստեղ ելույթներ ունենալու համար, եկել եմ ինձ ընտրած ժողովրդի խնդիրները բարձրացնելու  ու օրենսդրական լուրջ աշխատանքով զբաղվելու համար:

Կառավարության ծրագրի ընդդիմախոսները հակադարձում էինոր երկրում արտագաղթը մեծտեմպերի է հասելու այս ծրագիրն արդյունքներ չի տա:

-Որ ասում էին, ինչ: Արտագաղթի լուծումը մեկ  որոշման խնդիր չի, չկա մի այնպիսի որոշում, որով կլուծվի արտագաղթի խնդիրը: Արտագաղթի հարցը կլուծվի, եթե Հայաստանում մի երեք տարի տնտեսությունը ստաբիլ աճ գրանցի, և հետո այն արատավոր երևույթները՝ կոռուպցիա և այլն, սկսեն նվազել: Սա լուծելը մի օրվա հարց չէ: Եվ, ի վերջո, այդ բոլոր ելույթները, որ լսել եմ,  վերապահումներով եմ ընդունում. հասկանալի է՝ ով ինչի համար է ելույթ ունենում: Այն ուժերը, որոնք այսօր դեմ են քվեարկել այս ծրագրին, ժամանակին շատ ավելի վատ ծրագրերի կողմ են քվեարկել:   Հիմա մեկը իրենց հարցնո՞ւմ է, թե ինչու են կողմ եղել, չէ՞ որ ավելի վատ ծրագիր է եղել:

Ո՞ր ուժերի մասին է խոսքը:

-Այն ժամանակվա կոալիցիոն ուժերի: Այս ծրագրից ավելի վատ ծրագրի են կողմ քվեարկել: Այսինքն՝ եթե այն ժամանակ կոալիցիայի մեջ ես, կողմ ես քվեարկում, նորմալ է: Չորս տարի ես կարող եմ դեմ քվեարկել, ասա դրանից բան դուրս գա, ասա դրանից Վանաձորի մի բնակչի հարց լուծվի:

-Պարոն Մարուքյան, կարկտահարությունից մարդիկ մեծ վնասներ կրեցին, սկսեցին բողոքել, կառավարության  շենքի առջև գրեթե ամեն օր սոցիալական տարբեր խմբեր բողոքում են, գազիգնի նկատելի բարձրացում է սպասվում. այս ամենը հաշվի առնելով՝ սոցիալական բունտի նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

– Ինչքան ես հասկանում եմ՝ մեր քաղաքացին իր բողոքն արտահայտում է գնալով, տոմսեր գնելով: Դրա համար լուրջ հետևություններ պետք է անել: Մեզանում ժողովուրդը բունտ է անում ընտրությունից ընտրություն:

-Ի դեպ, կարկտահարությունից տուժած Արմավիր բնակչությանը դուք որևէ օժանդակություն հատկացնելո՞ւ եք:

Ազգային ժողովում կազմակերպվում է դրամահավաք, և ես մասնակցել եմ դրան իմ աշխատավարձի որոշ տոկոս տրամադրել եմ: Ես մյուսների նման չէի կարող ամբողջ աշխատավարձս հատկացնել:

Աղբյուրը՝ http://parliamentmonitoring.am/

Բաժին: Հարցազրույցներ