Մի բողոքեք ձեր քվեարկության արդյունքից

20/01/2022

Երբ լսում եմ այս գումարման ԱԺ նիստերը, մտածում եմ, որ չարժեր համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգին:
Սակայն երբ հիշում եմ, թե ինչ անիշխանության էր հասել երկիրը, հասկանում եմ, որ անգամ այս գնով պետք էր ունենալ ընտրություններ` հեղաշրջման և արյունահեղության փորձերը կանխելու և օրինական ճանապարհով իշխանություն ձևավորելու համար։
Հիմա ունենք մեր ժողովրդի կողմից ձևավորված խորհրդարան, բայց ամենաշատը բողոքում են այս խորհրդարանից այն ընտրություններով ձևավորողները:
Պետք չէ բողոքել, այլ դիմանալ և լսել, թե ինչ են իրար ասում` համապատասխան հետևություններ անելով: Չնայած, դա էլ էի կանխատեսել, թե ինչ են իրար ասելու, եթե այսպիսի տեսք ունենա խորհրդարանը:

Բաժին: featured