Այո’, ոտքի ենք կանգնելու

26/01/2022
Մի քանի տեղ տեսա, որ գրում են` «Էդմոն Մարուքյանն ուրախացել է, որ ՊՆ-ն ուղղաթիռներ է ձեռք բերել, ինչպես նաև դեռ հավատում է, որ ոտքի ենք կանգնելու որպես պետություն, հետևաբար նա ծախված է»: Սարսափելի է պետության հանդեպ եղած այս նիհիլիզմի դոզան, որը վերջում նաև կոտրվում է պետություն ունենալուն հավատացողների գլխին:
Բայց, այո’, ոտքի ենք կանգնելու, որովհետև այլընտրանքը պետություն չունենալն է, իսկ նման ցանկություն, որ հայ ժողովուրդը պետություն չունենա, միայն թշնամու երազանքը կարող է լինել:

Բաժին: featured