Այցելեցի ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին

14/12/2022
Այսօր առավոտյան այցելեցի և մեր անվերապահ զորակցությունը հայտնեցի ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին։
Կարճ զրույց ունեցա լրագրողների հետ և անդրադարձա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, հումանիտար աղետի հանգեցնող գործողություններին և մեր անելիքներին:

Բաժին: featured