Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ:

31/12/2022
Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ:
Անցնող տարին մեր պետության համար նշանավորվեց փորձություններով, պայքարով, երբեմն ոգևորությամբ, երբեմն էլ՝ հուսահատությամբ: Մեր երազանքների Հայաստանը դեռ առջևում է:
Այդուհանդերձ, վաղվա Հայաստանը պետք է կառուցենք այսօր՝ քրտնաջան աշխատանքով և անկոտրում պայքարով:
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Բաժին: featured