Էդմոն Մարուքյան. Միայն այս նախաձեռնության համար արժեր պատգամավոր ընտրվել
Միայն այս նախաձեռնության համար արժեր պատգամավոր ընտրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենքի նախագծին:
Պատգամավորը մասնավորապես բարձրացրել էր վնասվածքներ ստացած զինծառայողների՝ արտասահմանում պետբյուջեի հաշվին բուժվելու հարցը.
«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ կառավարությունը կիսում է այս մտահոգություններն ու առաջարկում նախագիծը հաստատել հետևյալ՝ փոփոխություններով՝ «Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում` զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում»,- գրել է Էդմոն Մարուքյանը:
Աղբյուր՝ aysor.am
Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ