Author Archive: edd
Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում:
Այն, ինչ տեղի չունեցավ Հայաստանում, վերջապես հնարավոր է դառնում Արցախում: 2021 թվականի մայիսից, երբ թշնամու զորքերը մտան Հայաստանի սուվերեն տարածք, մենք քարոզում ենք համախմբում և բոլոր կարող ուժերի մեկտեղում՝ ընդդեմ մեր մարտահրավերների: Այդ օրակարգով դուրս մնացինք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, բայց շարունակեցինք մնալ այդ մոտեցման ջատագովը: Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր […]
Մի բողոքեք ձեր քվեարկության արդյունքից
Երբ լսում եմ այս գումարման ԱԺ նիստերը, մտածում եմ, որ չարժեր համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգին: Սակայն երբ հիշում եմ, թե ինչ անիշխանության էր հասել երկիրը, հասկանում եմ, որ անգամ այս գնով պետք էր ունենալ ընտրություններ` հեղաշրջման և արյունահեղության փորձերը կանխելու և օրինական ճանապարհով իշխանություն ձևավորելու համար։ Հիմա ունենք մեր ժողովրդի կողմից ձևավորված խորհրդարան, բայց […]
Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային:
Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրեց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ: Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն […]
Ակնհայտ է, որ մոտ ապագայում առանց ադրբեջանական սադրանքների, հարձակումների խաղաղություն չենք ունենալու:
Ակնհայտ է, որ մոտ ապագայում առանց ադրբեջանական սադրանքների, հարձակումների խաղաղություն չենք ունենալու: Հետևաբար, բոլոր օրակարգերը ստորադասվում են սարեր շրջող համերաշխության օրակարգին: Միայն այդպես կարող ենք բոլորիս ներուժը մեկ ուղղությամբ` ընդդեմ արտաքին մարտահրավերների համախմբել ու օգտագործել:
Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին:
Հայաստանի սուվերեն տարածքից 40-ից 45 քառակուսի կմ տարածք ամիսներ շարունակ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Արագ կամ դանդաղ արձագանքման ոչ մի ուժ օգնության չեկավ՝ չնայած մեր բոլոր դիմումներին:
Ինչերի միջով ենք անցել…
Հայաստանը բազմիցս հարձակման է ենթարկվել, և մենք միշտ ասել ենք, որ մեր ուժերով մեր խնդիրները կլուծենք, իսկ երբ դիմել ենք ՀԱՊԿ՝ ասել են գրավոր դիմեք: Հարուստ Ղազախստանը քաղաքացիական անհնազանդության երկրորդ օրը դիմեց ՀԱՊԿ: Բա չասենք՝ փա’ռք մեր բանակին ու մեր պետական ինստիտուտներին և մեր ժողովրդի իմաստնությանը բոլոր իրավիճակներում: Ինչերի միջով ենք անցել…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Նոր տարին և Սուրբ ծնունդն ընտանեկան տոներ են, երբ մարդիկ հավաքվում են ընտանիքներով, հրաժեշտ տալիս անցնող տարուն, դիմավորում նոր տարին և նշում խորհրդավոր Սուրբ ծնունդը։ Հրաժեշտ տալով՝ մենք նաև հետ ենք նայում անցած տարվա ընթացքին, ինքներս մեզ հարցեր տալիս, վերլուծում մեր կատարած սխալները, ափսոսում և ցավ ապրում ունեցած կորուստների համար, ինչպես նաև գնահատում ձեռքբերումները և […]
Քաղաքական շաբաթօրյակ #2
Քաղաքական շաբաթօրյակ | 27.12.2021 Քննարկվող թեմաները Ավարտվում է 2021 թվականը. փորձությունների և հույսերի տարի Հայկ Մարությանի պաշտոնանկությունը. հարկադրանք, թե՞ անհրաժեշտություն Ֆրանսիայի նախագահի թեկնածուները մրցում են, թե ով է ավելի շատ սիրում հայերին Կշրջվի արդյո՞ք հայ-թուրքական դիմակայության էջը
Ամեն ինչ լավ է լինելու։
Այսօր բազմաթիվ աջակցության զանգեր և նամակներ եմ ստացել Վանաձորից և Վանաձորից դուրս ապրող վանաձորցիներից։ Շնորհակալ եմ ձեր աջակցության, խոհեմության և համբերության համար։ Ամեն ինչ լավ է լինելու։