Author Archive: edd
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են այցելել Արցախ։
Երեկ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը դատապարտել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախ՝ որակելով այդ քայլը սադրանք եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի նախօրեին։ Միաժամանակ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը “զգուշացրել” է, թե “Արդբեջանի տարածք նման անօրինական այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ագրեսիվ անջատողականությունը և ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան”։ Սա հիշեցրեց հունվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի […]
Պատրաստվում ենք դեկտեմբերի 5-ի կայանալիք Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին:
ԼՀԿ ցուցակը գլխավորում է մի լուսավոր, աշխատասեր, հայրենասեր, Վանաձորի զարգացման ծրագրերի հեղինակ՝ Հրանտ Այվազյանը:
Լիբերալ քաղաքականության դպրոցն արդեն 6-րդ սերնդի հոսքի ընդունելությունն է կազմակերպում
Ես երեկ պատիվ ունեցա 6-րդ անգամ բացման խոսքով հանդես գալ դպրոցի ունկնդիրների համար: Լիբերալ քաղաքականության դպրոցը հիմնադրել ենք 2017թ.` նպատակ ունենալով ազդեցություն ունենալ նոր սերնդի աշխարհայացքի վրա՝ ընդլայնելով և զարգացնելով այն։ Իմ բացման խոսքում կարևորել եմ հատկապես երիտասարդների ակտիվ քաղաքացիական և քաղաքական դերակատարումը Հայաստանի և ընդհանրապես աշխարհի համար այս ծանր ժամանակաշրջանում: Բարի երթ Ձեզ, մեր […]
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2021թ. դեկտեմբերի 05-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է հետևյալ խոշորացված համայնքներում
– Վանաձոր համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Հրանտ Գնունու Այվազյանը, – Վաղարշապատ համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Գոռ Ջանիբեկի Ստեփանյանը, – Հրազդան համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Արշավիր Արմիկի Խաչատրյանը, – Մարտունի համայնքում, որտեղ համամասնական ցուցակը գլխավորում է Նաղաշ Մխիթարի Հակոբյանը։