Author Archive: edd
Վանաձոր համայնքի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Հրանտ Այվազյանը
Վանաձորի ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Հրանտ Այվազյանը։ Ազնիվ, պարկեշտ, արհեստավարժ, իր համայնքին նվիրված և հայրենասեր մարդ:
Կարծում եմ՝ միջանցք չի լինելու, ապաշրջափակումը Ադրբեջանը կներկայացնի որպես միջանցք
Սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման և ներքաղաքական այլ հարցերի մասին։
Այսօր Վանաձորում վերջին հրաժեշտը տվեցինք մեր սիրելի դասախոս, Վանաձորում շատ հարգված երկար տարիների մանկավարժ տիկին Սոֆյա Քալանթարյանին։
Երկու օր առաջ նա մահացել էր սրտի կաթվածից։ Տիկին Սոֆյան հայտնի էր նաև իր քաղաքական սկզբունքային դիրքորոշումներով, և ես այս օրերին վերհիշեցի, որ 2008թ. նախագահական ընտրություններին նա եղել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը Վանաձորում, ընտրությունների ժամանակ նա ակտիվ պաշտպանել էր քվեարկության արդյունքները՝ անզիջում պայքարելով ընտրակեղծիքների դեմ։ 2008թ. մարտի 1-ից հետո, ինչպես հիշում եք, […]
Զրուցեցինք առանց թեմայի․․․
Այնպիսի թեմաներից ենք խոսել, որ չգիտեմ ինչ ուղեկցող գրառում անել, ավելի լավ է դիտեք
Վերապրում ենք պատերազմի իրադարձությունները. Հոկտեմբեր 19
Այս զրույցում խոսում և վերապրում ենք ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև խոսել ենք այս օրը տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի մասին:
Ազգային գաղափարախոսության և պետության ամրապնդման մասին
Արկածախնդրության մի՛ տարեք պետությունը․ տարածքներ են գրավում որոշ ուժեր, այնինչ՝ ՀՀ-ն պահելու խնդիր
Համաձայն Հաագայի դատարանի կանոնակարգի՝ նախնական միջոցների կիրառման պահանջն առաջնայնություն ունի մյուս բոլոր գործերի նկատմամբ:
Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրել է բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու և այլ միջազգային հանցանքների մասին: Ըստ էության Հայաստանը Հաագայի դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների համար, կանխարգելել հետագա վնասը և հատուցել արդեն պատճառված վնասը: Արդարադատության միջազգային […]
Երկու բևեռների հակադրության պատճառով երկիր ենք կորցնում:
Լրագրողի այն հարցին, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչու են մրցակցում, պատասխանել եմ այս եթերում:
Վանաձորում նոր քաղաքապետի ԺՊ նշանակվելու մասին։
2016 թվակակին Վանաձորում Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ «ընտրությամբ» Վանաձորում հայտնի մի քանի մշակութային գործիչներ հրճվում և լավաշ տեքստեր էին գրում ֆեյսբուքում ու ողջունում այդ պատմական ընտրությունը: Երեկ վարչապետը Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակել և, բնականաբար, Մամիկոն Ասլանյանն ազատել է քաղաքապետի աշխատասենյակը: Նկատեցի, որ հիմա էլ նույն մշակութային մտավորական գործիչները հրճվանքով ողջունել ու լավաշ տեքստեր են ձոնել […]