Բաժին: Հարցազրույցներ
Այս նախագիծը չպետք է դառնա ԶԼՄ-ների վրա ազդլու գործիք․ Էդմոն Մարուքյան
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը անհիմն է համարում «ֆեյքերի» օրինագծի շուրջ բարձրացված դժգոհության ալիքը։ Hraparak.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ դժգոհողների մեծ մասը նախագիծը առանց կարդալու է դժգոհել ու նաև ընդունել է, որ չի կարդացել այն․«Բոլոր հարցադրումներին մեր կողմից մեծ մասամբ պատասխաններ տրվել են՝ թե ՛Ֆեյսբուքով, և թե՛ հարցազրույցներով, բայց նաև հայտարարել ենք, որ […]
Նոր օրենքով ԶԼՄ-ները պատասխանատու կլինեն սոցցանցերի կեղծ օգտատերերի գրառումների բովանդակության համար
Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար: Պաշտոնապես այն կոչվում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք: Օրենքի նախագծի համահեղինակներն են՝ Դավիթ Հարությունյանը, Արփինե […]
«ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ»
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն առանց միասնական հայտարարության ավարտվելով` հայաստանյան պատվիրակության կազմում մեղադրանքների ալիք է բարձրացել: Մասնավորապես, պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մոգոնել է, թե իբրեւ պատվիրակության իշխանական թեւը ներկայացնող անդամների, հատկապես ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի սուբյեկտիվ որոշման հետեւանքով է, որ հայտարարությունը չի ստորագրվել եւ ոչ թե եվրոպացիների պատճառով: […]
ՀՀ ԱԺ պատգամավորը Ստրասբուրգում իր մեսիջը տեղ է հասցրել
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն այսօր է վերադարձել Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության համաժողովից, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղ ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Մանրամասնելով նիստի արդյունքները՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Հիմնական մեսիջը, որ ցանկանում էի տալ մեր եվրոպացի գործընկերներն, դա այն էր, որ Հայաստանը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների […]
Առաջարկվում է մինչև 30 տարեկան դատապարտյալների համար միջնակարգ կրթության պարտադիր կազմակերպում
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծ: Նպատակը քրեակատարողական օրենսդրության մեջ հստակեցումներ մտցնելն է: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց հեղինակը, օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքը տևական ժամանակ զբաղվելով իրավապաշտպան գործունեությամբ և 2005 թ.-ից լինելով քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամ, քաջատեղյակ […]



