Բաժին: featured
«Ձու գողացողին բռնել ենք, ձի գողացողին՝ բաց թողել, այս գործընթացի իմաստը ո՞րն է»․ Էդմոն Մարուքյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը – Պարո՛ն Մարուքյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ դժգոհ է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեմպերից: Նա կարծես ուղերձ հղեց իրավապահներին, որ պետք է արագացնել: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս գործերի բացահայտումը: – Ես գիտեմ, որ իրավապահ մարմինները գերբեռնված են աշխատում, ուրիշ որևէ […]
Խորհրդարան են այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտները
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 26-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Հյուրերը շրջել են Ազգային ժողովի շենքում, հետեւել հերթական նիստերի աշխատանքին: Նրանց հետ հանդիպել եւ «Բաց դաս» է անցկացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Աշակերտները խմբակցության ղեկավարին ուղղել են հարցեր, որոնք վերաբերել են կրթության […]
Եթե զբաղված լինենք 90-ականների հարցերով` երկիրը հետ կտանենք, ոչ թե` առաջ. Մարուքյան
Հարցադրումը պետք է լինի, թե ինչո՞ւ ենք 1998-ից սկսում: Գուցե պետք է ավելի հետ գնալ ու հասնել, օրինակ, 1991 թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբայկցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակի հիման վրա 1998 թ. նախագահական ընտրությունների մասով ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերին: «Երբ այն ժամանակ նախագահի […]
«Եթե հիմա լինեին ընտրությունները՝ մենք ավելի շատ մանդատ կունենայինք». Էդմոն Մարուքյանը՝ «Առաջին դեմքից»
Ապրիլի 23-ին լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Իշխանափոխությանը նախորդող մի քանի ամիսներին ակնհայտ էր, որ «Ելք» խմբակցությունը քննադատելով նրան՝ առավել մեղմ էր վերաբերվում վարչապետ Կարեն Կարապետյանին: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից նախ հետաքրքրվեցինք՝ արդյոք սա որեւէ պայմանավորվածության հետեւանք չէր: Նա հիշեցրեց, որ կառավարության […]
Քաղաքացիների ընդունելություն
Հարգելի՛ քաղաքացիներ, Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունն սկսել է քաղաքացիների ընդունելություն, որն իրականացվում է շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ԱԺ նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնին կից սրահում (մուտքը՝ Բաղրամյան փողոցի անցակետից)։ Տեղեկացնում եմ նաև, որ քաղաքացիների ընդունելությանը մշտապես ներկա է լինելու իրավաբան-փորձագետ։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը !!!



