Բաժին: Օրենսդրական նախաձեռնություններ
Ինչո՞ւ Գալուստ Սահակյանը չի ցանկացել դեմ քվեարկել Էդմոն Մարուքյանի նախագծին
Ազգային ժողովը այսօր մերժեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագծերի բավականին մեծ փաթեթը, որն առաջարկում էր վերականգնել մարդուն սեփականությունից զրկելու դատական կարգը: 2014թ. հունվարին ուժի մեջ մտած կարգի համաձայն՝ մարդուն հնարավոր է սեփականությունից զրկել նաև շրջանցելով դատական համակարգը: Մոտ երկու տարի առաջ է կարգի նման փոփոխություն տեղի ունեցել կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկությամբ, ինչը հաստատվել է ԱԺ կողմից: […]
ԱԺ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի և ՕԵԿ-ի նախագծերը
Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթը նիստերի օրակարգ ընդգրկելու առաջարկին: Պատգամավորն առաջարկում էր, որ արտադատական կարգով մարդկանց հաշիվների վրա կալանքներ չդրվեն, և այդ հարցը միայն դատարանի որոշմամբ կարգավորվի: Ազգային ժողովը դեմ քվեարկեց […]
«Մարդիկ պարա՞պ են, գնան ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ից` բանկ, բանկից` ԴԱՀԿ. Կարելի՞ է մարդկանց այդքան նվաստացնել»
Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը – Երթևեկության խախտումների հետ կապված վարչական տուգանքները նվազեցնելու, պատասխանատվությունը մեղմելու մասին շատ է խոսվում, սակայն այդպես է, իրավիճակը չի փոխվում։ – Եթե օրական 20.000 ծանուցում է ուղարկվում ՀՀ քաղաքացիներին, տարեկան ՀՀ բնակչության քանակով վարչական տույժերի են ենթարկվում, և միլիոնավոր գումարներ են բռնագանձվում, միայն այս տվյալները բավարար է` […]
«Չեմ հետաձգելու, թող գնա ու տապալվի». Մարուքյանի նախագիծը մերժվեց
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով պատգամավորն առաջարկում է անցնել վարչարարության հիմունքների նախկին եղանակին, երբ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով: Հիշեցնենք, որ ներկայումս այն գործում է Հարկադիր ակտերի […]
Էդմոն Մարուքյանի՝ միայն դատարանի վճռով տուգանքի նշանակման վերաբերյալ նախագիծը մերժվեց
Այսօր Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով պատգամավորն առաջարկում է անցնել վարչարարության հիմունքների նախկին եղանակին, երբ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով: Նախագծի արձանագրության մեջ շեշտվում է, որ նշված […]
Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը կողմ քվեարկեց միայն ինքը
Ազգային ժողովում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունը կամ կոչը պատժել տուգանքով՝ նվազագույն […]
Կառավարությունը երկու տարի փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, չեմ հետաձգելու, թող գնա ու տապալվի. Էդմոն Մարուքյան
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով պատգամավորն առաջարկում է անցնել վարչարարության հիմունքների նախկին եղանակին, երբ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով: Նախագծի արձանագրության մեջ շեշտվում է, որ անձը, կատարելով […]
«Եթե անգամ մի ԶԼՄ էլ ասի, որ սա մահակ է մեր գլխին, ես իմ ստորագրությունը հետ կկանչեմ». Էդմոն Մարուքյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացությամբ ԱԺ նիստերի օրակարգ է մտցրել ֆեյքերի մասին աղմկահարույց նախագիծը, որին դեմ էին արտահայտվել լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ՝ գտնելով, որ այն մահակ է՝ ԶԼՄ-ների գլխին: Նախագծի հեղինակները գտնում են, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող […]
Նոր նախագիծ. երթեւեկության կանոնների խախտման տուգանքները կիսով չափ կնվազեն
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Նախագծին միացել են նաև […]
Կառավարությունն մերժեց արտադատական կարգով կալանքները վերացնել առաջարկող օրինագիծը
Հարկադիր ծառայության արգելանքների պատճառով Սարգսյանների 5 հոգանոց ընտանիքը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի․ մի օր փոստատարը միանգամից 20-ից ավելի տուգանքի ծանուցագրեր է բերել, իսկ Հարկադիր ծառայությունն արգելափակել է ընտանիքի անդամների հաշիվները։