RSSԲաժին: Մամուլ

Ընդդիմադիրները ԱԺ հանձնաժողովում բարձրացրեցին «Զիբիլիքս»֊ի, «ՍԱՍ»֊ի գործերի հարցը

03/04/2018

Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016-2017-ի գործունեության մասին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի զեկույցի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը փաստեց՝ «անդրադարձ չկա «ՍԱՍ»-ի, դպրոցների տնօրենների դեպքերին»: Մարուքյանը նկատեց՝ 2017թ.֊ին տեղի ունեցան խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները, սակայն ԿԸՀ հաղորդման մեջ, մեծ հաշվով, այդ խնդիրներին անդրադարձ չկա, աղմկահարույց այս […]

Շարունակել կարդալ

Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը

03/04/2018

Քաղաքականությունը նման է խճանկարի, որին չափազանց մոտ տարածությունից նայելով` շատ բան չես հասկանա. հարկավոր է մի փոքր հեռանալ՝ տեսնելու համար ամբողջական պատկերը: Ընդ որում, հեռանալ թե՛ տարածական, թե՛ ժամանակային իմաստներով: Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռեւս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ գործող իշխանությունը, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների սեփական հայեցակարգը, հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու […]

Շարունակել կարդալ

Առաջարկում ենք՝ ԱԺ-ը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն անի, ինչը քաղաքական կամքի արտահայտում է. Էդմոն Մարուքյան

21/02/2018

Մենք կարծում ենք՝ մարտի մեկի դեպքերի հարցով 10 տարվա ընթացքում բավարար չափով արդյունավետ քննություն չի կատարվել և առաջ չի մղվել: Ավելին՝ դրա քաղաքական հետևանքներից նույնիսկ հետևություններ չեն արվում կամ եթե արվում են, ապա շատ քիչ. ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» […]

Շարունակել կարդալ

Պետք է ամեն ինչ անենք, որ հաջորդ ընտրությունները տեղի չունենան ռեյտինգային ընտրակարգով. Է. Մարուքյան

21/02/2018

Այն ուժերը, որոնք կոնսենսուսով ընդունել են ընտրական օրենսգիրքը կա՛մ չեն անցել խորհրդարան, կա՛մ դեմ են այս օրենսգրքին, ինչը պարզվեց նախորդ նիստից: Այս մասին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Այսինքն՝ ԲՀԿ-ը, որ կոնսենսուսի մեջ է եղել, հիմա ուզում է, որ փոխվի, դեմ է, ՀՅԴ-ն ուզում է, որ […]

Շարունակել կարդալ

Առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական է. Էդմոն Մարուքյան

08/02/2018

Ազգային ժողովում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե առաջին փոխվարչապետի պաշտոն Սահմանադրությունը չի նախատեսում, մինչդեռ այս օրենքով նման պաշտոն է սահմանվում: Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանի պարզաբանմամբ` Սահմանադրության որևէ խախտում չկա, և սրանով միայն առանձնացվում են փոխվարչապետի լիազորությունների շրջանակները: «Այսինքն՝ օրենքով փոխվարչապետերից մեկին է […]

Շարունակել կարդալ

Կրիպտոարժույթի մայներներն ահազանգում են մոնոպոլացման վտանգի մասին․ Մարուքյանը նախաձեռնությամբ է հանդես եկել

07/02/2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է օրենքով կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը: Պատգամավորը հեղինակել է «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնությունը։ Կրիպտոարժույթը բացառապես թվային եղանակով հասանելի ակտիվ է, իսկ կրիպտոարժույթի մայնինգը գործողություն է, որի արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքը ստուգվում և գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր կրիպտոարժույթ։ Ըստ օրենսդրական նախաձեռնության հիմնավորման՝ նման նախագծի […]

Շարունակել կարդալ

Կաշառակեր դասախոսները չեն կարող դառնալ բարձրագույն դատական խորհրդի անդամ. «Ելք»-ը հնարավոր է թեկնածու առաջադրի

02/02/2018

Ինչպես հայտնի է, նոր Սահմանադրության համաձայն, ներկայիս արդարադատության խորհրդին փոխարինելու է գալիս բարձրագույն դատական խորհուրդը։ Հենց այս նոր կառույցն է լինելու դատական համակարգի ղեկավար մարմինը՝ ավելի ընդարձակ լիազորություններով: Խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից, որոնցից 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, իրավաբան Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բարձրագույն […]

Շարունակել կարդալ

Սա ուղերձ է, որ ԱԺ շենքում կարող եք հարձակվել տարբեր պատգամավորների վրա

01/02/2018

Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Պարոն Մարուքյան, ԱԺ պետաիրավական հանձնաժողովը նախօրեին մերժեց Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։ Սա շատ վատ ավանդույթի ձևավորում է, որովհետև Հանրապետականները վախենում են հանձնաժողով ձևավորել, որը կքննի իրենց անդամի կողմից էթիկայի կանոնների խախտումը։ […]

Շարունակել կարդալ

Ձևավորվել է մի համակարգ, որը կիսանախագահականից էլ վատն է և գործադիրի նիստերը չլուսաբանելը հաստատում է այդ փաստը. Էդմոն Մարուքյան

01/02/2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր վարչապետի կառավարման ժամանակ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու Կառավարության որոշմանը, կարծիք հայտնեց, որ դա հակաժողովրդավարական և ավտորիտար ավանդույթներ սերմանող որոշում է։ «Հիմա դրա շրջանակներում մենք բախվում ենք ամեն օր մի նոր փոփոխության, որը հաստատում է, որ Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որը կիսանախագահականից էլ վատն է […]

Շարունակել կարդալ

ՏՄՊՊՀ-ն քննում է Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալների բողոքի մասին Մարուքյանի դիմումը

24/01/2018

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) քննում է Բագրատեշենի անցակետում ԱՊՊԱ գործակալների բողոքի վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ գործակալների միջև ազատ մրցակցությունը խաթարված է։ «Կոնկրետ դեպքով գտնում ենք, որ ազատ մրցակցությունը խաթարվել է։ Պետք է գտնել օպտիմալ լուծում, որը և’ մրցակցության տեսանկյունից արդարացի կլինի, […]

Շարունակել կարդալ