Բաժին: Մամուլ
Ելքը կա, մնում է քաշող բովանդակությունը
Հայաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ տեղի ունեցող զարգացումների առայժմ ամենաակտիվ աղբյուրը ակնհայտորեն իշխող համակարգն է, որը հասցնում է ոչ միայն վերադասավորվել զուտ իշխանական շրջանակներում, այլ նաև վերադասավորել ընդդիմադիր դաշտը: Այստեղ բավական լուրջ դիրքի է հավակնում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշտի ահռելի մաս ծածկելու է վերադարձող Գագիկ Ծառուկյանը, իշխանական համակարգային աղբյուրից ոռոգվող ուժ է «Հայկական Վերածնունդը»: […]
Ելք դաշինքի տարբերանշանը և կարգախոսը հայտնի են
«Ելք» (անգլ․՝ Way out, ռուս.՝ Исход) դաշինքը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով և ներքոնշյալ տարբերանշանով։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունից։ Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Աղբյուր՝ tert.am
«Ելք» դաշինքն իր տարբերանշանն ու կարգախոսը կունենա. ավելի ուշ կհրապարակվի ցուցակը
Ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առաջին դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերն այժմ աշխատում են «Ելք» դաշինքի տարբերանշանի (լոգո) եւ կարգախոսի վրա: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Անի Սամսոնյանը՝ խոսելով դաշինքի ընթացիկ աշխատանքներից: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի մաս են կազմում «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: «Քանի որ դաշինքը […]
Մարուքյան. Հայաստանի 3–րդ քաղաքի ապագան չի կարող չհուզել վարչապետին
Վանաձորում հոկտեմբերին անցկացված ընտրություններում «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները պայմանավորվեցին, որ քաղաքապետ ընտրեն «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին: Հայտնի է, որ փակ քվեարկությամբ քաղաքապետ դարձավ Հանրապետականի թեկնածուն Գոհար Սարգսյան-Sputnik Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: -Պարոն Մարուքյան, Դուք դիմում եք ներկայացրել ՀՀ կառավարությանը: Հիմնական նպատակը ո՞րն […]
Դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորությունները. երեք ուժերի դիմումը վարչապետին
«Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը, հաղորդում է Ա1 պլյուսը: Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը։ Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման […]
««ԵԼՔ»-ի բոլոր թեկնածուներն առաջադրվում են լուրջ արդյունքներ արձանագրելու, հաղթելու ու դաշինքին հնարավորինս շատ ձայն ապահովելու նպատակով». Էդմոն Մարուքյան
Ինչպես հայտնի է՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ» դաշինքով: Դաշինքի ստեղծումից հետո հայտարարվեց, որ բանակցություններ կլինեն նաև այլ ուժերի հետ: ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե բանակցություններն ի՞նչ փուլում են, առաջիկայում որևէ ուժի կամ ուժերի հետ համագործակցելո՞ւ են: «Բանակցություններ կան, բայց արդյունք […]
Աղոթում ենք սրբազանի համար, որ Աստված նրան ների. Էդմոն Մարուքյան
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ասել է, որ մաղթում է նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն:«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, թե սրբազանը կորցրել է անաչառ լինելու հանգամանքը և օրհնել է մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի երդման արարողությանը:արել և […]
Կոչ եմ անում սրբազանին՝ չմիջամտել քաղաքական գործընթացներին. Էդմոն Մարուքյանը հակադարձում է Գուգարքի թեմի առաջնորդին
Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցում երեկ Սուրբծննդյան պատարագի ժամանակ, որին ներկա են եղել ինչպես ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, այնպես էլ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ավագանու կազմը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը կոչ է արել ավագանու նիստերը բոյկոտող ավագանուն միաբանվել գործող քաղաքապետի հետ և հավաքվել քաղաքապետարանում: «Ժողովուրդը պահանջում է ձեզանից ծառայություն, […]
Վարչապետն ի զորու չէ կանոնակարգել Ձմեռ պապի գործունեությունը. Էդմոն Մարուքյան
Yerkir.am-ի ամանորյա հումորային հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: –Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է… – Չեմ հիշում նման բան, որ խայտառակ եղած լինեմ: –Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով: – Ձմեռ պապը ճոխություններ չի սիրում, Ձմեռ պապը ժուժկալության խորհրդանիշ […]
Նոր ընդդիմություն. Փոքր-ինչ ավելի
2016 թվականի ներքաղաքական իրադարձություններն ըստ էության տեղի ունեցան գերազանցապես իշխանական դաշտում: Տարին մեկնարկեց փետրվարին Սերժ Սարգսյանի ելույթով, որն, ըստ էության, ՀՀԿ-ի նախընտրական ուղեցույցն էր: Թեև տեղի ունեցան ապրիլյան պատերազմն ու հուլիսյան իրադարձությունները, որոնք ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծեցին ներքաղաքական կյանքում, այնուհանդերձ՝ Հայաստանի քաղաքական դաշտում չգտնվեց սուբյեկտ, որը այդ իրադարձությունների ընթացքում կկարողանար հանրային մեծ լեգիտիմության պայմաններում ստանձնել որոշակի […]