Բաժին: Մամուլ
Էդմոն Մարուքյան. «Շատ դեպքերում ես վստահ եմ, որ որևէ մեկը որևէ մեկին որևէ փոխառություն չի տալիս» Դիանա Ղազարյան
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող ապօրինի հարստացման մասին օրինագծին, ասում է՝ իրապես այն սպասված և շատ կարևոր է։ Սակայն պատգամավորն ունի իր դիտարկումները։ Նա մասնավորապես նշում է, որ որքանով հասկանում է օրենքի տրամաբանությունից, այն դիտարկվելու է մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ թե մեկ տարվա ընթացքում պաշտոնատար անձի միջոցները որքանով են չհիմնավորված «էական» գերազանցել։ Նշենք՝ «Էական» […]
«Բնական է, որ այս դաշինքը չի կարող արժանանալ ոչ իշխանությունների, ոչ էլ մեր հյուսիսային դաշնակիցների սիրուն». Ստյոպա Սաֆարյան
«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները համախմբվելով՝ գալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու շանսեր ունեն: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ ներքաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին: Դեկտեմբերի 12-ին վերոնշյալ երեք կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին՝ հայտարարելով, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով, իսկ հետագայում […]
Էդմոն Մարուքյան. առանց հատուկ համաձայնագրի այլ պետությանը ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն տալու փաստը խախտում է
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումով՝ այսօր գրությամբ դիմել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին: Մասնավորապես, կազմակերպությունից հայտնում և հիմնավորում են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային՝ մասնավորապես՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի էլեկտրոնային շտեմարաններին: Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը չի ժխտում նշված փաստը, […]
Ես օպտիմալացում չեմ տեսնում, 1-2 ԾԻԳ կրճատելով չի. Էդմոն Մարուքյան
4 տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ իմ որևէ առաջարկ կառավարությունը չի ընդունել: ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պետական բյուջեի լրամշակված տարբերակի քննարկման ժամանակ: «Մենք մի խումբ պատգամավորներով պաշտպանական ծախսերի ավելացման մասին առաջարկներ ենք արել, որին դուք պատասխանել եք, թե կքննարկենք: Երևի գեղեցիկ չի եղել մերժել, գրել եք՝ կքննարկենք: Մեր առաջարկներից մեկը եղել է […]
Ովքե՞ր են մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ, բացակայած եւ հարուստ պատգամավորները
ԱԺ հինգերորդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից 41-ից 30-ը ներկայացնում են իշխող ՀՀԿ խմբակցությունը: Մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից ակտիվ է եղել միայն 15-ը, 25-ն անգամ «խոսափողին մոտ չեն եկել»: Այս մասին Մեդիա-կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունները: «Օրենսդրական նախաձեռնությունների մասով ավելի տխուր […]
Իշխանությունում ներգրավվածները որսո՞րդ են, որ զենքով են ման գալիս. Է. Մարուքյանն առաջարկում է զենք կրելու հավասար իրավունքներ սահմանել
ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, որ Հայաստանում կամ պետք է բոլորը զենք կրելու իրավունք ունենան, կամ անխտիր չպետք է ունենան: Նա մատնացույց է անում իշխանական պատգամավորերին, որոնք հիմնականում զինված են և օրինական զենք կրելու իրավունք են ստացել կա՛մ նվիրատվության, կա՛մ Որսորդ միության անդամ դառնալով: «Չի կարելի Հայաստանը բաժանել կաստաների, ազնվականների և ոչ […]
Եթե իշխանական պատգամավորները զենք ունեն, թող դա ունենան նաեւ ընդդիմադիրները. Մարուքյան
Եթե իշխանական պատգամավորները զենք ունեն, թող դա ունենան նաեւ նրանց ընդդիմադիր գործընկերները։ Այս մասին նոյեմբերի 29-ին՝ ԱԺ–ում «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրինագիծը ներկայացնելիս, ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Իշխանական պատգամավորները զենք ունեն… բոլոր գիտեն։ Ընդ որում, օրինական կերպով, դա նրանց բարձրաստիճան պաշտոնյաներն են նվիրում։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները զենք չեն կրում, եւ քիչ չեն դեպքերը, երբ […]
Էդմոն Մարուքյան. Կառավարությունից անկախ գործող պետական մարմինների ղեկավարները կուսակցական չպետք է լինեն
Կառավարությունից անկախ պետական մարմինների ղեկավարները կուսակցական չպետք է լինեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ելույթ ունենալով «Քաղաքական կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նոր խմբագրմամբ օրինագծի քննարկմանը: Մարուքյանը նշեց, թե օրինագծում նշված է, որ որեւէ կուսակցության չպետք է անդամակցեն Վերահսկիչ (ապագա Վերահսկիչ-վերստուգիչ) պալատի եւ Կենտրոնական բանկի Խորհրդի ներկայացուցիչները: «Այդուհանդերձ, այստեղ պետք […]
Էդմոն Մարուքյանի առաջարկը զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի վերաբերյալ. բացառել քաղաքացիներից գումարի հավաքագրումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Կարապետյան, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ, կոդ՝ Կ-1115-11.11.2016-ՊԱ-010/0) վերաբերյալ. 1. Առաջարկում եմ Նախագծից հանել դրոշմանիշային վճարներին և դրանք վճարող անձանց վերաբերող […]
«Տոնածառ դնելու համար ՀՀ-ում մարդիկ են ազատազրկվում, բայց ատոմակայանից 783 միլիոն դրամ հափշտակելու գործով պատիժ չի կիրառվում». Էդմոն Մարուքյանը ցույց է տալիս փողի տեղը
«Երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է Հայաստանի ատոմակայանից 783 միլիոն դրամ հափշտակելու գործով դատավճիռը, և դատարանն ընկերության տնօրենին մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարի 9 ամիս 7 օրվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, որոշել է նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով, և նույն բանը որոշել են մնացած […]