Էդմոն Մարուքյանի ծննդյան ամենայուրօրինակ շնորհավորանքը

13/01/2014

Այսօր ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանի ծննդյան օրն է: Պատգամավորը ծննդյան օրը նշում է Վանաձորում` բարեկամների և ընկերների շրջապատում:

Այս մասին Irakan.info-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը: Հարցին, թե հյուրերի շարքում կա՞ն գործընկեր-պատգամավորներ, Մարուքյանը նշեց, որ բոլորից էլ շնորհավորանքներ ստացել է, սակայն ծննդյան տարեդարձը մեծ միջոցառման պես չի նշում.

«Բոլոր շնորհավորանքներն էլ հետաքրքիր են. կան և՜ քաղաքական գործունեության հետ կապված և՜ անձնական-ընտանեկան բարեմաղթանքներ»,-պատմում է Մարուքյանը: Խնդրեցինք առանձնացնել մեկ բարեմաղթանք, որն առանձնապես տպավորվել է իր մոտ, պատգամավորն էլ նշեց ֆեյսբուքյան իր պատին ընկերներիի մեկի կողմից տեղադրված այն բարեմաղթանքը, որ երբեք չգնեն Էդմոն Մարուքյան պատգամավորին:

Ահա այդ գրառումը` Հովսեփ Էմիլյան  «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ կյանքում և Ձեր բոլոր լավ ցանկությունների իրականացում, ցանկանում եմ ու հավատում, որ ոչ ոք չի կարողանալու գնել Ձեզ որպես պատգամավոր»:

Վանաձորից ընտրված պատգամավորը, 2014-ից և այս տարեդարձից առաջնահերթ մեկ նպատակի մասին է մտածում. կասեցնել արտագաղթը. «Զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկենք, որ մարդիկ սկսեն հետ գալ, ովքեր որ որոշել էին գնալ` չգնան, գնացածները հետ գան, քանի որ մեր մարզից ամենաշատ մարդն է արտագաղթել, ուստի ինձ համար առաջնային առաջնահերթ խնդիրը արտագաղթն է»,-ասաց նա:

Irakan.info-ն սիրով շնորհավորում է Էդմոն Մարուքյանին` մաղթում անձնական ու գործնական մեծ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

 

Աղբյուր՝ Irakan.info

Բաժին: Մամուլ