Ուրեմն ես սուպերմենն եմ. Է.Մարուքյան
«Եթե ես կարողացել եմ Հայաստանում չբնակվելով մարդկանց հասցնել ընտրությունների, ուրեմն ես սուպերմենն եմ, ինչ ասեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով մամուլի այն հրապարակումը, թե նա մեկ տարուց ավելի՝ 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը, չի եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նրան տվել է վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք:
Պատգամավորը նշեց, որ այդ հարցը վաղուց հանգուցալուծված է և ընտրություններից հետո Վիկտոր Դալլաքյանը բողոք է ներկայացրել, բայց այն մերժվել է. «Կան իրավական մեխանիզմներ, որոնցով հարցը փակվել է: Մնացածն արդեն բամբասանքի ոլորտից է»:
Նախորդիվ`
Աղբյուր` Panorama.am
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ