ԱԺ պատգամավոր. Կառավարման այսօրվա համակարգը դեռ սպառված չէ
Կառավարման այսօրվա համակարգը, եթե ամբողջությամբ կիրառվի, իրեն դեռ չի սպառել, հնարավոր է զարգացնել: «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի» թեմայով հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա, մեր երկրում առկա հիմնական խնդիրները թաղված են քաղաքական համակարգում ոչ թե դրանց սահմանադրական լուծումների մեջ:
Նա նշեց, որ քաղաքական համակարգի վրա ազդեցություն կունենա, եթե Սահմանադրական դատարանի որոշումները ճիշտ դրվեն, կիրառվեն:
«Եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվե լինի, գոնե պետք է նվազագույն շեմը լինի այդ խնդիրների լուծումը, որ քաղաքական համակարգն առողջանա, լինի մրցակցային քաղաքականություն, ինչը կարտացոլվի նաև մյուս համակարգերի վրա»,- ասաց պատգամավորը:
Աղբյուր` Panorama.am
Բաժին: Մամուլ