Էդմոն Մարուքյանն առաջարկում է օրենքը 20 տարի ուժի մեջ պահել

23/10/2014

Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ քառօրյայի այսօրվա նիստում հանդես եկավ ելույթով՝ խոսելով սահմանամերձ գյուղերի հարկային արտոնությունների շուրջ:

«Մենք որպես պետություն ուզում ենք մարդկանց կապել իրենց գյուղերին: Ուզում ենք, որ այդ մարդկանց կյանքի որակն այդքան էլ չտարբերվի այլ տարածաշրջաններից: Մեզ պետք է զինվորի թիկունքը պահել: Մի բան է, որ զինվորն իմանա, որ իր թիկունքում ամուր գյուղ կա, մի բան է, որ զինվորն իմանա, որ իր հետևում կիլոմետրերով գյուղեր չկան: Նրանց կոմունալ վարձավճարները ֆինանսավորելը ևս կարևոր խնդիր է: Պետք է մարդկանց փոխհատուցենք թշնամուց հասցված վնասները: Մենք պետք է այս մասին ևս աշխատենք:Այդ գյուղերի երեխաների ուսման վարձի հարցը ևս կարևոր խնդիր է: Այս օրենքով 26-47 գյուղեր ազատվելու են բազմաթիվ հարկերից: Քանի որ մեր գործարարները գիտեն, որ ամեն շաբաթ հարկերի օրենք ենք ընդունում, իրավական կանխատեսելիությունը բացակայում է մեր երկրում: Մարդը ներդրում է անում ու չգիտի, թե ինչպես պաշտպանել այն: Ես առաջարկություն եմ ներկայացրել: Հնարավոր է, որ մարդկանց խոշոր պլանները մեր արագ օրենքներ փոխելու պատճառով փոփոխվեն: Հնարավոր է, որ վաղը ԱԺ մտնի մի նախագիծ, որով ասվի հիմա կայացել են բիզնեսները, եկեք արտոնությունները վերացնենք: Որպեսզի սա կանխենք, ես առաջարկում եմ օրենքի 6-րդ հոդվածում ամրագրենք, որ օրենքը գործելու է մոտակա 20 տարում»:

 

Աղբյուր՝ araratnews.am

Բաժին: featured, Մամուլ