Երևանի վթարային շենքերին գումար է հատկացրել, աղետի գոտուն՝ ոչ. Էդմոն Մարուքյան

28/10/2014

ԱԺ անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ նախագծով Վանաձորի և Գյումրիի վթարային շենքերի և տնակների քանդման ու, ըստ այդմ, բնակիչներին փոխհատուցման մասին որևէ գումար հատկացված չէ: Այս մասին հայտնում է Tert.am-ը Մինչդեռ նա ընդգծեց, որ Երևանին բյուջեով հատկացվելու է 2 մլրդ դրամ վթարային շենքերի բնակիչներին՝ դրանք քանդելուց հետո փոխհատուցելու համար: «Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին 2 մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին փոխհատուցում տրամադրվի, մինչդեռ Վանաձոր, Գյումրի և այլ քաղաքներում ոչ մի բան այդ ուղղությամբ նախատեսված չէ»,-հետաքրքրվեց նա: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ հորդորեց պատգամավորին չնեղսրտել և ասաց, որ եթե արդյունք չի լինում, դա դեռ չի նշանակում, որ իր հարցադրումը հաշվի չի առնվում: Իսկ պատճառը, ըստ նրա՝ միայն մեկն է` ֆինանսների բացակայություն: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

lorinews.am

Բաժին: Մամուլ