Աղետի գոտում գումարներ ծախսվել են, բայց խնդիրը չի լուծվել
«2015 թվականի բյուջեի նախագծով Վանաձորի և Գյումրիի վթարային շենքերի և տնակների քանդման ու, ըստ այդմ, բնակիչներին փոխհատուցման մասին որևէ գումար հատկացված չէ: Մինչդեռ նա ընդգծեց, որ Երևանին բյուջեով հատկացվելու է 2 մլրդ դրամ վթարային շենքերի բնակիչներին՝ դրանք քանդելուց հետո փոխհատուցելու համար:
Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին 2 մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին փոխհատուցում տրամադրվի, մինչդեռ Վանաձոր, Գյումրի և այլ քաղաքներում ոչ մի բան այդ ուղղությամբ նախատեսված չէ»,-նշեց ԱԺ անկախ պատգամավոր, Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ հորդորեց պատգամավորին չնեղսրտել և ասաց, որ եթե արդյունք չի
լինում, դա դեռ չի նշանակում, որ իր հարցադրումը հաշվի չի առնվում: Իսկ պատճառը, ըստ նրա՝ միայն մեկն է` ֆինանսների բացակայություն:
«Բայց դրանք քննարկման հարցեր են, և մենք, անպայման, կքննարկենք»,- հանգստացրեց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ 90-ականներից սկսած պետությունը ահռելի գումարներ է հատկացրել այդ քաղաքներին:
Պատգամավորը համաձայնեց, որ աղետի գոտում գումարներ ծախսվել են, բայց խնդիրը չի լուծվել:
Աղբյուր՝ hayeli.am