Տիկին Փոստանջյան, խնդրում եմ՝ այլեւս նման նախագիծ չներկայացնեք. Էդմոն Մարուքյան

11/11/2014

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր նախագիծը հետ վերցնի:

ԱԺ-ն արտահերթության կարգով քննարկում է տիկին Փոստանջյանի ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը «ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին»:

«Տիկին Փոստանջյան, խնդրում եմ՝ այլեւս նման նախագիծ չներկայացնեք: Ես հիմա կբացատրեմ, թե ինչու: Իրավական առումով ԱԺ-ն նման լիազորություններ չունի, որ որոշում ընդունի. լավագույն դեպքում կարող է օրենք կամ հայտարարություն ընդունի: Կարծում եմ՝ այլեւս չպետք է բոյկոտել նախորդ անգամների նման այս նախագիծը, որոնցից մեկը եղել եմ նաեւ ես, քանի որ հարցը արժեզրկվում է: Ես էլ եմ դեմ ԵՏՄ-ին. «Բայց անընդհատ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետերի տեղադրման հարցը քննարկման առարկա դարձնելու իմաստը ո՞րն է: Ադրբեջանը ամեն կերպ ուզում է արժեզրկել ու կասկածի տակ դնել Մինսկի խումբը, հիմա մենք ինչո՞ւ ենք նման բան անում, ի՞նչ խնդիր ենք սրանով դնում»,- հայտարարեց նա:

Ի պաշտպանություն Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ արդեն 22 տարի է՝ այս հարցը կա օրակարգում, սակայն ամեն անգամ քննարկումը հետաձգվում է:

Աղբյուր՝ hayeli.am

Բաժին: Մամուլ