Բարձր աշխատավարձ ունեցող կանանց նկատմամբ խտրականություն կլինի. Էդմոն Մարուքյան
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե փոփոխված տարբերակով արդյոք խտրականություն չի լինի այն կանանց նկատմամբ, ովքեր 1 մլն-մեկ միլիոնից ավելի աշխատավարձ են ստանում.
«Մտավախություն չկա՞, որ բարձր աշխատավարձ ունեցող կանանց նկատմամբ սրանով խտրականություն կլինի, և գործատուները կնախընտրեն այդ կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի»:
Ի պատասխան Արտեմ Ասատրյանն ասաց, որ այն գործատուն, որ պարաստ է 1մլն-ից ավելի աշխատավարձ վճարել և միավոր արդյունք ստանալ, չի կարող նման պատճառից ելնելով՝ խնդիր տեսնել: Բացի այդ նա համոզմունք հայտնեց, որ նույն գործատուներն էլ պատրաստ կլինեն նպաստել դեմգրաֆիական խնդիրների լուծմանը:
Աղբյուր՝ hayeli.am
Բաժին: Մամուլ