«Մտավախություն չկա՞, որ բարձր աշխատավարձ ստացող կանանց նկատմամբ այսուհետ խտրականություն կդրվի». Էդմոն Մարուքյան

18/11/2014

ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը: Քննարկում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե փոփոխված տարբերակով արդյոք խտրականություն չի՞ լինի այն կանանց նկատմամբ, ովքեր մեկ միլիոնից ավելի աշխատավարձ են ստանում. «Մտավախություն չկա՞, որ բարձր աշխատավարձ ունեցող կանանց նկատմամբ այսուհետ խտրականություն կդրվի, և գործատուները կնախընտրեն այդ կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի: Նախատեսված է 30 000 չաշխատող կանանց նույնպես վճարել նպաստ: Տրամաբանությունը չեմ հասանում, հիմա բյուջեի համար գումար ենք նախատեսում, բայց ասում ենք՝ 2016թ-ին կտանք»,-նկատեց Մարուքյանը, սակայն Արտեմ Ասատրյանը չհամաձայնեց այս դիտարկման հետ. «Այն գործատուն, որ պարաստ է 1մլն-ից ավելի աշխատավարձ վճարել և միավոր արդյունք ստանալ, չի կարող նման պատճառից ելնելով՝ խնդիր տեսնել», – ասաց նախարարը:

Աղբյուր՝ nyut.am

Բաժին: Մամուլ