Համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է.Էդմոն Մարուքյան
Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում շարունակվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությամբ եւ Եվրախորհրդի աջակցությամբ «Y-work for Peace» համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը:
Այսօր երիտասարդները ծանոթացան հակամարտության կառավարման եւ խաղաղության հաստատման գործընթացներին: ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում ընթացող հակամարտային խնդիրները, Հայաստանում եւ Հայաստանից դուրս ընթացող գործընթացները : Պարոն Մարուքյանը սփյուռքահայ երիտասարդությանը դիմեց կոչով, կիսվելով իր տեսլականով, որի համաձայն յուրաքանչյուր հայ պարտավոր է ապրել ոչ միայն իր փոխարեն այլ նաեւ Հայոց ցեղասպանության արդյունքում կորցած ամեն մի հայորդու փոխարեն` բազմապատկելով ջանքերը ուղղված Հայաստանի հզորացմանը : Վերջինիս համոզմամբ, բոլոր համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է, այլապես, որեւէ հաջողության չենք կարող հասել:
Մասնակիցներն իրենց հարցադրումներում առաջ էին քաշում մեկ հիմնական գաղափար, որ կարող են համատեղ իրենց ուժերն ուղղել հակամարտությունների կանխարգելմանը, մտահոգությունները մեր հարեւանների անկանխատեսելի գործելաոճի` բանակցային այս իրավիճակում, դառնում է անհասկանալի:
Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցում է 31 երիտասարդ 16 երկրից :
Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (ՈՍՏԱՅՆ) հիմնադրվել է 2006 թվականին, Երեւանում: ՈՍՏԱՅՆ-ը միավորում է հայկական երիտասարդական 32 կազմակերպությունների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Շվեդիայից, Կիպրոսից եւ Շվեյցարիայից:
ՈՍՏԱՅՆ-ի նպատակն է՝ բարձրացնել սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանել նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության եւ որոշումների կայացման գործընթացներում, զարգացնել եւ ամրապնդել երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցությունը:
Աղբյուր՝ news.am
Բաժին: Մամուլ