Ռուսոֆիլ, եվրոպաֆիլ բաժանումը սխալ է. Հրապարակ

27/11/2014

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից փորձեցինք ճշտել. ինչպե՞ս է քվեարկելու առաջիկա քառօրյայում քննարկվելիք ԵՏՄ պայմանագրին: «Շատ մեծ ոգեւորությամբ չեմ սպասում այդ պայմանագրին. կբերեն` կտեսնենք»: Կարո՞ղ է «կողմ» քվեարկեք: «Ես կարծում եմ` ոչ. այս պահին բան չեմ կարող ասել, պետք է բերեն, քննարկենք, տեսնենք»: Իսկ հնարավո՞ր է հանկարծ «հիվանդանաք» ու չմասնակցեք քվեարկությանը: «Չէ, կարծում եմ` ներկա կլինեմ, հիմա գործուղման եմ գնում, բայց ինձ թվում է` ներկա կլինեմ, չնայած դեռ չգիտեմ` երբ եմ գործուղման գնում»: Պարո՛ն Մարուքյան, իսկ հնարավո՞ր է, որ եվրաինտեգրման ողջ հանձնաժողովն այդ օրը վերցնի ու «մեկնի» գործուղման: «Նախ՝ ես իմ փոխարեն կպատասխանեմ, ապա, կարծում եմ, սխալ է այդ բաժանումը` ռուսոֆիլ, եվրոպաֆիլ»: Այսինքն՝ վերջնական որոշել եք դեմ քվեարկել: «Ես տրամադրված եմ, որ դեմ քվեարկեմ, բայց միեւնույն ժամանակ էն մարդկանցից եմ, որ մինչեւ պայմանագիրը նորմալ չկարդամ, չեմ կարող կարծիք հայտնել»:

Աղբյուր՝ shabat.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ