Սկզբից պետք է լինի ճանապարհ, նոր երթևեկության կանոններ, նոր միայն՝ խախտման համար տուգանք. Էդմոն Մարուքյան

28/04/2015

ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստում հայտարարությունների ժամին խոսեց Երևանից Լոռու մարզ տանող ավտոճանապարհի վատ վիճակի մասին և նշեց, թե վարորդներն այսօր Հայաստանում շատ թանկ են վճարում վարորդ լինելու, մեքենա ունենալու համար:
«Եթե կան վճարներ, կա նաև ճանապարհների վերանորոգման պետական պարտականություն, որն այսօր պատշաճ չի կատարվում։ Չի կարելի մարդկանց տուգանել ճանապարհային երթևեկության խախտումների համար այն ճանապարհների վրա, որոնք ճանապարհ չեն. արդար չէ, սկզբից պետք է լինի ճանապարհ, նոր երթևեկության կանոններ, նոր միայն՝  խախտման համար տուգանք։ Եթե չունենք ճանապարհ, ինչի՞ համար եք մարդկանց տուգանում»,-ասաց Մարուքյանը և հստակեցրեց, թե նկատի ունի Երևան-Ապարան, Ապարան-Վանաձոր, Վանաձոր-Ալավերդի ու մինչ Բագրատաշենի սահմանն ընկած ճանապարհը։

 

«Այս ճանապարհի մեծ փոսերի մեջ հնարավոր է մեքենայի յուղը փոխել, այ՝ այդքան մեծ փոսեր են առաջացել ձնհալից հետո, սպասում եք՝ օգոստոսին վերանորոգեք, որ ի՞նչ լինի, կա՛մ ընդհանրապես չի վերանորոգվում, կա՛մ օգոստոս-սեպտեմբերին են վերանորոգվում։ Իմ պահանջն ու խնդրանքն ուղղված է Կառավարությանը, որ ուշադրություն դարձվի Երևանից Լոռու մարզ տանող ճանապարհին»,-եզրափակեց նա:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ