Ունքը ուղղելու փոխարեն աչքը կտանք կհանենք. գործող Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ պետք է պահպանվեն

26/12/2015

Սահմանադրության եզրափակիչ դրույթների մեջ ամրագրված է, որ մինչև հունիսի 1-ը պետք է անպայման ընդունվի Ընտրական նոր օրենսգիրքը: Նման պահանջ է ներկայացնում նաև Վենետիկի հանձնաժողովը՝ շեշտելով, որ առաջիկա համապետական ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ մենք ունենանք արդեն իսկ ընդունված նոր Ընտրական օրենսգիրք:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ  Էդմոն Մարուքյանն ընդգծում է՝ քննարկումների ժամանակ իրենք ևս հանդես կգան առաջարկներով։ Նախկինում Մարուքյանը դեմ էր արտահայտվում 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին, հիմա քանի որ կա արդեն կայացած փաստ, և դա ամրագրված է նոր Սահմանադրության մեջ, պատգամավորն ընդգծում է, որ կփորձեն ներկայացնել առաջարկներ, թե համամասնական ընտրական համակարգի որ տարբերակը գործի

Ամիսներ առաջ Մարուքյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որ այն դեպքում, երբ կին պատգամավորը մանդատը վայր է դնում, նրա փոխարեն համամասնական ցուցակով պատգամավոր դառնա ոչ թե ցուցակի հաջորդ համարը, այլ  ցուցակով հաջորդ կին թեկնածուն։ Այժմ Մարուքյանը նշում է, որ ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ այս նախաձեռնությունը կրկին կփորձի առաջ քաշել:

Ինչ վերաբերում է առհասարակ ընտրական օրենսգրքի փոփոխությանը՝ Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ կողմ է որպեսզի առկա որոշ դրույթներ անպայման պահպանվեն:

Պատգամավորը հավելում է, որ պետք է վերանայվեն ընտրական ցուցակների հետ կապված դրույթները:

 

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Տեսանյութեր