Հանել արագաչափերը, ՊԵԿ-ի Դիլիջանի կենտրոնը վաճառել…Մարուքյանի 12 առաջարկները՝ վարչապետին

17/05/2016

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, տեղեկացնելով, որ իրեն չի հաջողվել շաբաթ օրը մասնակցել «վարչապետի հետ հակակոռուպցիոն քննարկման մտքի գրոհին», ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ 12 առաջարկներով, որոնք, ըստ նրա կարող են նպաստել կոռուպցիայի կրճատմանը: Մարուքյանի առաջարկների ընդհանուր բնույթը ներկայացնում ենք ստորեւ.

1. Գազամատակարարման համակարգի ուսումնասիրությունները կյանքի կոչել՝ հասնելով նրան, որ ոլորտում չարաշահումները բացառվեն, ինչը կարող է գազի գնի նվազման հիմք լինել:

2. վերացնել բոլոր գերատեսչությոնների արտաբյուջեները եւ դրանք մտցնել պետական բյուջեի մեջ:

3. հանել արագաչափերը, տեսանկարահանող սարքերով տուգանքների ինստիտուտը վերանայել եւ բացառել դրանցով մասնավոր սուբյեկտների շահույթ ստանալը

4. արտադատական կարգով գումարների բռնագանձումները ընդհանրապես վերացնել եւ վերականգնել դատական ընթացակարգերը

5. վերանցել ապօրինի մենաշնորհները շաքարավազի, բանանի, տախտակի, այլուրի, զոդման էլեկտրոդների, դեղերի, շոկոլադի եւ այլ ոլորտներում, որոնց մասին ամենալավատեղյակը Կառավարությունն է:

6. անկախ աուդիտ կատարել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում, որտեղ չարաշահումների մասին հիմնավորումները բազմաթիվ են

7. պետական ռեսուրսների համաչափ բաշխում կատարել ինչպես մայրաքաղաքի եւ մարերի միջեւ, այնպես էլ արդարացի բաշխում կատարել իշխանության 2 թեւերի միջեւ

8. պետական ապարատի կրճատում՝ օպտիմալացում նախարարությունների, գերատեսչությունների, աշխատակազմերի ղեկավար պաշտոնների, ղեկավարների տեղակալների հաստիքներով

9. կառավարության եւ նախարարությունների շենքերի վերանորոգումների շքեղ ծախսերի կրճատում:

10. ծառայողական եւ անվտանգության ուղեկցող մեքենաների կրճատում

11. ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոնի ճոխ ծախսերի կրճատում կատարել եւ քննարկել նպատակահարմարությունը՝ այն պահելու որպես պետական կենտրոն: Ես կարծում եմ՝ այն կարելի է հանել վաճառքի եւ գումարներն ուղղել պետբյուջե:

12. պաշտոնատար անձանց կենսագրությունները համեմատել նրանց հայտարարագրերի հետ եւ առանց օրինական հիմնավորման ավել հայտարարգրված միջոցների առկայության դեպքում ազատել նրանց զբաղեցրած պաշտոններից:

Վերջում մարուքյանը հավելեց, որ գոնե այդքանը կարելի  շատ արագ անել՝ առանց լրացուցիչ օրենսդրական փաթեթների:

Աղբյուր՝ armtimes.com

Բաժին: featured, Մամուլ