Պետաիրավական հանձնաժողովում առաջին ընթերցմանբ ընդունվեց իմ նախագիծը !

07/11/2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն, համաձայն որի՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է
նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

Բաժին: featured, Տեսանյութեր, Օրենսդրական նախաձեռնություններ