Անցումային արդարադատության քննարկումը բավականին ուշացած է, բայց լավ է, ուշ քան երբեք

17/05/2019

Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյաննախօրեին Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց ԱրթուրՎաղարշյանինԳոռ Հովհաննիսյանի դեպքում հստակ աջակցություն կար ձեր կողմիցԱյս թեկնածուիմասով կա՞ արդյոք խմբակցությունում որոշումՃանաչո՞ւմ եք արդյոք թեկնածուին:

Սահմանադրական դատարանի նոր թեկնածուի հետ կապված դեռևս որևէ դիրքորոշում չեմ կարող արտահայտել, որովհետև խմբակցությունում չի քննարկվել։ Կքննարկենք, կասենք ինչպես միշտ։ Գիտեք, որ թեկնածուն նաև հանդիպում է խմբակցությունների հետ։ Հանդիպում կունենանք, հարցուպատասխան կլինի, և մեր դիրքորոշումը կարտահայտենք։

Եթե այս անգամ էլ չընտրվի ՍԴ դատավորնշանակո՞ւմ է արդյոքոր իշխանությունը խնդիր է տեսնումԱրմեն Սարգսյանի առաջադրած ցանկացած թեկնածուի հարցում:

Ես չէի շտապի պնդել, թե այս անգամ էլ կարող է չընտրվել ՍԴ դատավորը։ Ընտրողը Ազգային ժողովն է։ Հանրապետության նախագահը լիազորություն ունի ներկայացնելու ՍԴ դատավորի թեկնածուին, իսկ Ազգային ժողովը կամ ընտրում է, կամ չի ընտրում։ Սա տարբեր իշխանությունների տիրույթի հարց է և այստեղ որևէ խնդիր պետք չէ փնտրել։ Ես հուսով եմ կընտրվի, իսկ եթե չընտրվի, ՀՀ նախագահը կներկայացնի նոր թեկնածուի։ Այդ դեպքում Ազգային ժողովը կներկայացնի հաջորդ թեկնածուի հարցը։ Այստեղ պետք չէ խնդիր փնտրել։

Ընթանում է մարտի մեկի գործով դատաքննությունըԻնչպե՞ս եք գնահատում Արցախի ներկա և նախկինղեկավարների դատարան միջնորդություն ներկայացնելը և դատարան ներկայանալը:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի դատավարությանը, Արցախի գործող նախագահի և նախկին նախագահի միջնորդությանը, ապա ես մեկ անգամ արտահայտվել եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ունի այն ընթացակարգը, որով միջնորդություն է ներկայացվում և միջնորդությամբ երաշխավորություն է ներկայացվում մեղադրյալի կամ ամբաստանյալի համար։ Այդ ընթացակարգով ներկայացված է միջնորդություն։ Ես այդտեղ չէի փորձի որևէ բան փնտրել, որովհետև մարդիկ հայտարարում են, ասում են, քանի որ անձնական հարաբերությունների հարց է, իրենք ելնելով այդ անձնական հարաբերություններից, նման երաշխավորությամբ հանդես են եկել։ Դատարանն է որոշողը։

Նախօրեին ՀՔԾ-ն մերժեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հետ կապված «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը՝ հաշվի առնելով, որ նորից գործ ունենք մի վիճակի հետ, երբ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է։ Այս խնդրին ինչպիսի՞ լուծում պետք է տրվի։

Գագիկ Ծառուկյանի մասով «Իմ Քայլը» հայտարարել էր, որ սպասում են ՀՔԾ որոշմանը, որից հետո գործողություններ կանեն: Կարծում եմ՝ գնդակը իշխանության դաշտում է, և եթե քաղաքական կամք ունեն որևէ գործընթաց սկսելու, օրենսդրական բոլոր հնարավորությունները քաղաքական մեծամասնության ձեռքերում է:

Մայիսի վերջին մեկնարկում են անցումային արդարադատության շուրջ խորհրդարանական քննարկումները։ Ինչպե՞ս եք գնահատում նման գործընթացը, որքանո՞վ է այն ուշացած և արդյոք անցումային արդարադատությանը մենք ականատես կլինենք։

Անցումային արդարադատության մասին ուշացած լսումներին կմասնակցենք, որտեղ կփորձենք հասկանալ իշխանությունների տեսլականը դրա մասին և կներկայացնենք նաև մեր մոտեցումները: Իսկ թե արդյոք ուշացած չէ, կարծում եմ, այո, բավականին ուշացած է, բայց լավ է, ուշ քան երբեք:

 

Աղբյուրը՝ Lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ