Վստահ եմ` Եվրոպական դատարանի և քաղաքական մեխանիզմների միջոցով վերադարձնելու ենք բոլոր գերիներին։

03/08/2021
Հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին Բաքվում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման:
Պետք է հստակ գիտակցենք իրողությունները և ճիշտ ուղղությամբ աշխատենք, որպեսզի ոչ մի հայ ռազմագերի Բաքվի կեղծ դատարանների նշանակած պատիժները չկրի, 6 կամ 20 տարի կամ որևէ այլ ժամկետով ազատությունից չզրկվի։
Վստահ եմ` Եվրոպական դատարանի և քաղաքական մեխանիզմների միջոցով մեր համառ աշխատանքի արդյունքում բոլորին վերադարձնելու ենք:

Բաժին: featured