Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ

08/03/2022
Կանանց, մայրերին, քույրերին և աղջիկներին !!!
1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս եկել պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, և բանվորուհիների պահանջները կատարվել են:
1910 թվականին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել է տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության և տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր:
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ:
Մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություն և անսահման սեր !!!

Բաժին: featured