Մասնակցում եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի համաժողովին (ALDE Congress 2022) Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:
Այստեղ են ԵՄ հանձնաժողովի և պառլամենտի անդամներ, եվրոպական քաղաքական ուժերի ղեկավարներ։ Համաժողովի օրակարգում Դաշինքի նոր նախագահի ընտրության հարցն է, ինչպես նաև համաեվրոպական նշանակության հարցեր:
Բնականաբար, օրակարգը ծանրաբեռնված է ռուս-ուկրաինական հակամարտության և դրա հետևանքների մասին քննարկումներով, իսկ իմ պարագայում, օրակարգում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման առկա գործընթացի մարտահրավերներն ու հայկական կողմի ջանքերի և մոտեցումների ներկայացումը եվրոպացի մեր գործընկերներին:
Բաժին: featured