Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի «Renew Europe» խմբակցության հրավերով մասնակցում եմ Արևելյան գործընկերության կլոր սեղանին:

21/06/2022
Հանդիպման ընթացքում քննարկվում են տարածաշրջանում անվտանգության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության մարտահրավերները, ինչպես նաև տնտեսական համագործակցության և ինտեգրացիոն հիմնահարցեր:
Քննարկումը կազմակերպվել է հատուկ ԵՄ Խորհրդի և ՆԱՏՕ-ի հունիսի 23-24-ի գագաթնաժողովներին ընդառաջ, որպեսզի Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները ներկայացնեն իրենց երկրների հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Բաժին: featured