Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին

12/05/2023

Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական չսադրված հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի նման մարտական վարքագծով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, թե Սոթքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Մարուքյանը նաեւ նշել է. «Հայկական բանակը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը.

Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։

Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։

Բաժին: featured