Գնալով ակնհայտ է դառնում, որ ԵՏՄ կողմնակիցները նվազում են

19/03/2015

Գնալով ակնհայտ է դառնում, որ ԵՏՄ կողմնակիցները նվազում են, դժգոհներն ավելանում, իսկ անդամակցելու որոշմանը սատարողներն ու անշրջելիության մասին խոսողները փոշմանում:
Այլընտրանքը, Հայաստանի եվրոպական օրակարգն է, որը ԵՏՄ անդամակցությունից հետո ոչ մի վայրկյան իր անհրաժեշտությունը չի կորցրել, ընդհակառակը՝ ավելի ու ավելի է կարևորվել և անայլընտրանք դարձել:
Հետևաբար, Հայաստանի նոր քաղաքական մշակույթի, նոր տեսակի քաղաքական ուղղության կողմնակիցները պետք է այս օրակարագի շուրջ համախմբվեն և փորձեն կառուցել Հայաստանի եվրոպական ապագան:
Կոնկրետ ես, բոլոր համահայկական խնդիրների լուծման բանալին տեսնում եմ ուժեղ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական և մարդակենտրոն Հայաստանի մեջ:
Այդպիսի Հայաստան կարող ենք ունենալ միայն եվրոպական մոդելի երկիր կառուցելով, այլ մոդելների պարագայում, ուժեղ Հայաստան ունենալու տեսլականը շատ մշուշոտ է:

 

 

Էդմոն Մարուքյան

 

Աղբյուր՝ blog.mediamall.am

Բաժին: Մամուլ