Պետք է փորձել կառուցել Հայաստանի եվրոպական ապագան. Էդ. Մարուքյան

19/03/2015

Գնալով ակնհայտ է դառնում, որ ԵՏՄ կողմնակիցները նվազում են, դժգոհներն ավելանում, իսկ անդամակցելու որոշմանը սատարողներն ու անշրջելիության մասին խոսողները փոշմանում: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում։
«Այլընտրանքը Հայաստանի եվրոպական օրակարգն է, որը ԵՏՄ անդամակցությունից հետո ոչ մի վայրկյան իր անհրաժեշտությունը չի կորցրել, ընդհակառակը՝ ավելի ու ավելի է կարևորվել և անայլընտրանք դարձել:
Հետևաբար, Հայաստանի նոր քաղաքական մշակույթի, նոր տեսակի քաղաքական ուղղության կողմնակիցները պետք է այս օրակարգի շուրջ համախմբվեն և փորձեն կառուցել Հայաստանի եվրոպական ապագան:
Կոնկրետ ես, բոլոր համահայկական խնդիրների լուծման բանալին տեսնում եմ ուժեղ, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական և մարդակենտրոն Հայաստանի մեջ:
Այդպիսի Հայաստան կարող ենք ունենալ միայն եվրոպական մոդելի երկիր կառուցելով, այլ մոդելների պարագայում, ուժեղ Հայաստան ունենալու տեսլականը շատ մշուշոտ է»,- հավելում է Մարուքյանը:

Աղբյուր՝ A1plus.am

Բաժին: Մամուլ