Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ.«Եթե ռեփեր լինեի, ԿԲՈՂՈՔԵԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻհարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավապաշտպան-փաստաբան Էդմոն Մարուքյանը:
– Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն էՁեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը`զվարճացրել:
– Նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր ասեկոսեներ էին տարածվում, որոնցից ամենազայրացնողն ու միաժամանակ զվարճացնողն այն էր, որ լուրեր էին տարածվում, թե իբրև ես առաջադրվել եմ իմ մրցակցին օգնելու համար:
– Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
– Ճիշտն ասած` չեմ հիշում, որ ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից վախեցած լինեմ:
– Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
– Խոնարհությունը:
–Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:
– Ամեն ինչ վաճառելուն պատրաստ մարդկանց վատ եմ վերաբերվում:
– Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագինվճարել
մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:
– Ընկերս:
– Եթե կարողանայիք Ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկհիշողություն,
ո՞րը դա կլիներ:
– 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ու դրան հետևած ապրումները:
– Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:
– Չկան այլ դեպքեր որ կցանկանայի ջնջվեր իմ հիշողությունից:
– Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
– Ընտանիքս, հարազատներս, ընկերներս:
– Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վկամ ի՞նչ կցանկանայիք լինել:
– Չեմ կարող ենթադրել, քանի որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ, որի դավանաբանության մեջ հաջորդ կյանքի գաղափար չկա:
– Կա՞ մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
– Ոսկե կանոնը` ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց: ՄՏԹ. 7:12:
– Ի՞նչ է Ձեզ համար փողը:
-Միջոց:
– Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:
– Անտարբերությունից … Մարդկանց անտարբերությունից:
Հեղինակ` ՍԵԴԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ