Աղոթում ենք սրբազանի համար, որ Աստված նրան ների. Էդմոն Մարուքյան

09/01/2017

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ասել է, որ մաղթում է նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն:«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է, թե սրբազանը կորցրել է անաչառ լինելու հանգամանքը և օրհնել է մանդատագողությամբ ընտրված քաղաքապետի երդման արարողությանը:արել և նրա կոչը միակողմանի է եղել, ուղղված է եղել միայն ընդդիմադիր խմբակցություններին և տվյալ պարագայում կոնկրետ մեզ, և եթե սրբազանն անաչառ և օբյեկտիվ լիներ, ապա ժամանակին պետք է միջամտեր և համակողմանիորեն միջամտեր: Եթե համակողմանիորեն չի միջամտում և ամբողջությամբ աջակցում է գործող իշխանություններին, ապա պետք է գոնե լռի և իր գործով զբաղվի, այսինքն՝ չմիջամտի քաղաքական գործընթացներին: Եվ ես, բնականաբար, որևէ վիրավորական բառ սրբազանի հասցեին չեմ ասել որևէ տեղ և հիմա էլ չեմ ասում, բայց ես տեսնում եմ հարցազրույցներ, որտեղ նա ինձ որակում է դեռահաս, նորելուկ, այսպես կոչված պատգամավոր, որին պետք է կրթի և դաստիարակի և այլն: Ես կարծում եմ՝ իմ պարագայում որպես քաղաքական գործիչ և հայ առաքելական եկեղեցու կնքված անդամ՝ սխալ կլինի,  որ սրբազանի խոսքերի ոճի մակարդակում պատասխանեմ նրան»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ սրբազանը հարցազրույցներից մեկում էլ նշել է, որ եթե հայ առաքելական եկեղեցու անդամ և զավակ է հավատավոր, մենք չենք տեսել նրա ծառայությունը, այսինքն՝ եթե այդ ծառայությունը սչբազանի պատկերացումներին չի համապատասխանում, այդտեղ էլ որևէ խնդիր չկա: «Մենք մեծ հաշվով չենք պատասխանում սրբազանի վիրավորական արտահայտություններին և աղոթում ենք սրբազանի համար, որ Աստված նրան ների»:

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ