Վարչապետն ի զորու չէ կանոնակարգել Ձմեռ պապի գործունեությունը. Էդմոն Մարուքյան

06/01/2017

Yerkir.am-ի ամանորյա հումորային հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է

  Չեմ հիշում նման բան, որ խայտառակ եղած լինեմ:

  –Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով:

– Ձմեռ պապը ճոխություններ չի սիրում, Ձմեռ պապը ժուժկալության խորհրդանիշ է` ինչ-որ տեղ, և նա բարիությունն է, այսինքն` ճոխության տակ աղքատներին մոռանալու հանգամանք կա, իսկ Ձմեռ պապը աղքատներին մոռացող չէ, կամ ես Ձմեռ պապիկի մասին լավ կարծիք ունեմ:

Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրել, թե՞ տնտեսական աճ:

– Ձմեռ պապին այնքան բան կա խնդրելու, եթե պետության տեսանկյունից նայենք: Ես իմ մանդատն ունենալ-չունենալը կապում եմ իմ տեսլականի հետ, թե ես այդ մեխանիզմը ունե՞մ տեսլականս առաջ մղելու գործում, թե՞ ոչ: Ես Ձմեռ պապից պետք է  ակնկալեմ խաղաղություն մեր սահմաններին և մեր պետականության զարգացում: Կարճ ասեմ, որ մեր կուսակցական պլատֆորմը չներկայացնեմ /ժպտում է/:

 –Ամանորի գիշերը երազանք պահեցի՞ք, որ ինչոր ընդդիմադիր գործիչ խորհրդարանում այլևս չհայտնվի 2017-իընտրություններից հետո:

– Ավելի լավ է` երազանք պահեմ, որ հանրապետականները չհայտնվեն, քան թե ընդդիմադիրներից որևէ մեկը:

  –Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, տարածվե՞ց Ձմեռ պապի բերածնվերների վրա:

– Չեմ կարծում, որ վարչապետն ի զորու է կանոնակարգել Ձմեռ պապիկի գործունեությունը:

Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին:

– Ինչ-որ բարի կենդանու, օրինակ` եղնիկի:

 –Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել:

– Չկա նման բան: Երբ ոգելից խմիչք եմ օգտագործում, ես իմ չափը գիտեմ, և միշտ ստացվել է այնպես, որ չեմ հասել դրան:

  –Երազանքների Ձյունանուշը, ում կողքին Ձմեռ պապ կլինեիք:

– Չունեմ այդպիսի` երազանքների Ձյունանուշ, ինձ մոտ բոլորն իրական են:

Ամենամեծ դասը, որ քաղեցիք 2016-ին:

– Դասերը հիմնականում քաղաքական են` կապված տարբեր խնդիրների հետ` ներքաղաքական:

-Տոներից հետո կշռվո՞ւմ եք:

– Ես այդքան զգույշ չեմ իմ քաշի ավելացման հարցում, կենտրոնացած չեմ դիետա պահելու վրա:

Աղբյուր՝ yerkir.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ